Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եզրափակիչ փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա նույն սեղանի շուրջը, երբ նրանց տրվեն փաստաթղթեր ստորագրման համար. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  մայսի 25-ին  երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում․ տեղեկացրել է  մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռիա նովոստին» հաղորդում է, որ Պեսկովը հավելել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում երկկողմ և եռակողմ հանդիպումներից առաջ մասնակիցները նախ կհանդիպեն  նեղ ձևաչափով, ապա կշարունակեն իրենց շփումը ընդլայնված կազմով։

«Եզրափակիչ փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա, ինչպես ասում են փորձագետները, նույն սեղանի շուրջը, երբ նրանց տրվեն փաստաթղթեր ստորագրման համար… Պետությունների և կառավարությունների ղեկավարներն այնուհետև կշարունակեն իրենց շփումը և աշխատանքային նախաճաշը նույն տեղում՝ Կրեմլի մեծ պալատում»,- ասել է նա։