Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Գորշ գայլ» ադրբեջանցի «խաղաղ բնապահպանը»

Շուշի-Քարինտակ ճանապարհին ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքներն ու բողոքի ակցիաները շարունակվում են։ «Ցուցարարները» պարբերաբար բախում են հրահրում, նրանց օգնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի սադրիչները «գորշ գայլրերի» տարբերանշան են ցույց տալիս և իրենց դրսևորում բավականին ագրեսիվ։ Հայտնի է, որ «գորշ գայլերը» հայատյաց են, Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակողն ու տենչողը։ Իսկ այս նկարում ադրբեջանցի «խաղաղ բնապահպանը» հենց թուրքական ցեղասպան, հայատյաց տարբերանշանն է ցույց տալիս ձեռքով։