Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնաճ. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով

13/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%. տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում:

2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.3%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 2.9% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.8-3.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

Թռչնամսի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.3%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 11.7%, 12.7% 14.1%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 7.4%, 2.9% և 0.8%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ դեկտեմբերի համեմատ հանրապետությունում ձավարի գինն աճել է 2.6%-ով, հացինը՝ 3.6%-ով, հաճարինը 4.1%-ով, մակարոնեղենինը՝ 7.9%-ով, հնդկացորենինը՝ 9.4%-ով, ոլոռինը՝ 10.4%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.6%, 1.3%, 0.1%, 1.3%, 1.0%-ով:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.3%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 5.3%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի և մարգարինի՝ 7.2% և 7.4%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0% և 1.8% գնաճ:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 8.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինն աճել է 4.6%-ով, թարմ կաթինը՝ 4.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5%, 1.4%-ով:

Ձվի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 7.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 4.3%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի գինն աճել է 2.4%-ով, սուրճինը՝ 9.5%-ով, կակաոյինը՝ 31.9%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2% և 1.4%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 5.5% և 8.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 0.1%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 7.5% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 12.5% գնաճ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտպանության ծախսերը 2018 թվականի համեմատ աճել են 1.1 միլիարդ դոլարով․ ՀՀ պաշտպանության նախարար

Հաջորդ գրառումը

Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին. Պապիկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին. Պապիկյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական