Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերիների հարցը պետք է լինի նախապայման, որ խաղաղության պայմանագիրը ստանա ամերիկյան վարչակազմի աջակցությունը. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

04/04/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հողվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է  Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ: Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար՝ որոշ կրճատումներով.

«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և  հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում:

«Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել. հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի  [խաղաղության պայմանագրի] առաջխաղացման  նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը», – CNA-ին ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:

Թեև այս ամսվա սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստի կետերի համաձայնեցման մասին, սակայն այն չի ստորագրվել, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցմեդիայում այն ստորագրելու պատրաստակամություն  է հայտնել:

Գենսերը, որը հայտնի է աշխարհի տարբեր մասերում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ազատելու իր հաջողված փորձով, ներկայումս աշխատում է ազատել Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերի կառավարության նախկին պետնախարարին:

Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին  չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»:

«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», – ավելացրել է Գենսերը:

Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք: Նրա դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, ըստ Գենսերի, վերջին հացադուլը տևել է 23 օր, որի ընթացքում նա կորցրել է մոտ 14 ֆունտ:

Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Գենսերի խոսքով՝ Վարդանյանին ազատելու իր աշխատանքի մի մասը վերաբերում է նաև բոլոր մյուս հայ գերիների, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների, ինչպես նաև երկու երկրների միջև իրական խաղաղության և կայունության հասնելու  խնդիրներին. «Երբ դու ներկայացնում ես բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի,  քո աշխատանքը չի վերաբերում բացառապես նրան:  Իրականում այստեղ  խոսքը հարցերի ավելի լայն շրջանակին նայելու և դրանց լուծման համար ջանքեր գործադրելու մասին է»:

Գենսերը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող  հայ քրիստոնյաներին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես «էթնիկ զտում»: Այժմ, ինչպես ասում է Գենսերը, գերիների ազատ արձակումը «նոր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է»:

«Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին», – հայտնել է Գենսերը:

«Կարծում եմ` դա իսկապես կարևոր զարգացում է, քանի որ մեր ամենամեծ մտավախությունն այն էր, որ եթե խաղաղության գործընթացը շարունակվի՝ առանց հաշվի առնելու  Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա դժբախտաբար, դա կարող է հանգեցնել այդ բանտարկյալների զոհաբերմանը՝ որպես այդ համաձայնության մի մաս»:

Ըստ Գենսերի, այս կարևոր  հարցերից ներկայիս խաղաղության պայմանագրում ոչ մեկը ներառված չէ, դրանք  չկան նաև երկկողմ օրակարգում: Այնուամենայնիվ, նրա խոսքով,  Թրամփի վարչակազմը կարող է շատ բան անել այս նպատակներին հասնելու համար:

Գենսերը հրաժարվեց ասել, թե ինչ կոնկրետ մեթոդներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, չնայած նա խրախուսեց Թրամփի վարչակազմին «ցնցել» Ադրբեջանի նախագահին, ում նա նկարագրեց որպես բռնապետ:

«Ի վերջո, – ասաց Գենսերը, – բռնապետները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ  ստիպված են դա անել: Նրանք երբեք  դա չեն անում մեծահոգությունից կամ մարդասիրական մղումներից ելնելով: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բռնապետը տեսնում է, որ քաղբանտարկյալին կամ քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ազատ արձակելը»:

Հայ քրիստոնյա գերիների դժվարին վիճակի մասին հարցին ի պատասխան ԱՄՆ Պետքարտուղարությունը CNA-ին ասել է հետևյալը. «Մենք շարունակում ենք մոտիկից հետևել իրավիճակին տարածաշրջանում մեր դեսպանատների միջոցով: Բոլոր կալանավորված անձանց իրավունքները պետք է հարգվեն, և եթե նրանց քրեական մեղադրանք է առաջադրվել, նրանց պետք է տրամադրվեն արդար դատավարության բոլոր երաշխիքները»:

Գենսերն ասաց, որ խաղաղությունը հնարավոր չի լինի, քանի դեռ «բոլոր խնդիրները չեն բացահայտվել, բանակցվել և լիովին լուծվել խաղաղության պայմանագրի շրջանակներում»:

«Խաղաղության պայմանագիրը, որը չլուծված է թողնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան և հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, ապագա բռնկումների, տարաձայնությունների և նույնիսկ հնարավոր պատերազմի բաղադրատոմս է», – ասում է  նա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելգիայում կայացել է Արցախի հարցի վերաբերյալ քննարկում

Հաջորդ գրառումը

«Բոլորը մեղավոր են, բացի ինձանից» փաշինյանական թեզը շարունակում է քանդել պետության բոլոր հիմքերը, սպառնալ հասարակության անվտանգությանը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026
Իրավունք

Գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցել 2017 թվականին մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Բոլորը մեղավոր են, բացի ինձանից» փաշինյանական թեզը շարունակում է քանդել պետության բոլոր հիմքերը, սպառնալ հասարակության անվտանգությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական