Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանը պաշտոնապես տեղադրեց իր դրոշը (տեսանյութ)

«Չորեքշաբթի  Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է երկրի դրոշի բարձրացման արարողության մասին Հայաստանի հետ սահմանի նոր սահմանային անցակետում՝ Լաչին-Խանքենդի (Լաչին ճանապարհի) սկզբնամասում«,- գրում է ադրբեջանական interfax.az-ը։

«Նոր կետում անցկացվել է Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողությունը, զեկուցվել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է չորեքշաբթի գերատեսչության YouTube ալիքում։

Ինչպես հայտնի է, պրիլի 23-ին պետական ​​սահմանապահ ծառայության ստորաբաժանումները սահմանային անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում։