«Չորեքշաբթի Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է երկրի դրոշի բարձրացման արարողության մասին Հայաստանի հետ սահմանի նոր սահմանային անցակետում՝ Լաչին-Խանքենդի (Լաչին ճանապարհի) սկզբնամասում«,- գրում է ադրբեջանական interfax.az-ը։
«Նոր կետում անցկացվել է Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողությունը, զեկուցվել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է չորեքշաբթի գերատեսչության YouTube ալիքում։
Ինչպես հայտնի է, պրիլի 23-ին պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները սահմանային անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում։