Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի բանտում «սպանված» Վիգեն Էուլջեքջյանի կինը հրապարակել է ամուսնու վերջին նամակը

05/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված հայ գերուն՝ Վիգեն Էուլջեքջյանին Բաքվի բանտում տանջամահ անելով սպանել են, սակայն պաշտոնական հաստատում այդ տարածվող լուրերին դեռևս չի եղել։ Մենք կապվեցինք նրա կնոջ՝ Լինդա Էուլջեքջյանի հետ։ Նա ասաց․ «Խնդրում եմ, ասացեք ինձ, դա ճի՞շտ է, որ իմ ամուսնուն տանջամահ անելով սպանել են Բաքվի բանտում»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Տիկին Էուլջեքջյանը պատմեց, որ իրեն անընդհատ լուրեր են հասնում այդ մասին, սակայն ոչ մեկից չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ՝ «Կարմիր Խաչի» գրասենյակն էլ հանգստյան օրերին Լիբանանում փակ են։

«Վերջին անգամ հունվարի 27-ին եմ խոսել Վիգենի հետ հեռախոսով։ Նա չէր կարողանում հանգիստ խոսել, քանի որ ադրբեջանցիները հսկում էին, որպեսզի նա ավելորդ ոչ մի բառ չասի։ Վիգենն արտասվում էր, ասում էր, որ ուժեղ լինեմ, ու փորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իրեն հանեմ այնտեղից։ Նա ասում էր, որ շատ քիչ է սնվում, որ իր առողջական վիճակը շատ վատ է, որ ոչ ոքի չվստահեմ և ամենուր բարձրաձայնեմ, որ Վիգենը վարձկան չէ, ահաբեկիչ չէ։ Վիգենը ուզում էր ինձ էլի ինչ-որ բան ասել, սակայն ադրբեջանցիները սկսեցին գոռալ ու անջատեցին հեռախոսը»,- ասաց Լինդա Էուլջեքջյանը։

Վերջինս պատմեց, որ Վիգենի կալանավորվելուց հետո փորձել են ինքնուրույն քայլեր ձեռնարկել, փաստաբան են վարձել։ Սակայն Լիբանանի արտգործնախարարությունում փաստաբանին ու կնոջը խորհուրդ չեն տվել մեկնել Ադրբեջան, քանի որ չեն կարողացել երաշխավորել նրա անվտանգությունը։

Ընտանիքը միայն իր միջոցներով է հոգում Վիգենի փաստաբանի ծախսերը։ «Դիմել ենք, թե Լիբանանի կառավարությանը, թե հայկական համայնքի ղեկավարներին, սակայն որևէ օգնություն չենք ստացել։ Դժվար է նման հարցում միայնակ պայքարելը։ Առանձին հայեր են օգնության ձեռք մեկնել, բայց անհրաժեշտ է, որ փաստաբանը ճամփորդի Թուրքիա, այնտեղ թուրք փաստաբան գտնի, ում հետ կկարողանա համագործակցել ու Բաքվի դատարանում փորձել Վիգենի գործում որոշակի փոփոխության հասնել։ Նա վարձկան չէ, ու երբեք վարձկան չի եղել, բայց այդ ամենն իրագործելու համար օգնության կարիք ունենք»,- նշեց Լինդա Էուլջեքջյանը։

Բաքվում քսան տարվա ազատազրկման ենթարկված Վիգենի կինը պատմում է, որ ամուսնուն տեսած նախկին գերիներից մեկն իրեն պատմել է, որ Վիգենի ձեռքը դեֆորմացված է եղել, ոսկորները երևում էին, քանի որ նրան կտտանքների են ենթարկել ու ստիպել ասել, թե իբր 2500 ԱՄՆ դոլարի դիմաց եկել է պայքարելու Արցախում, ինչի հիման վրա էլ նրան դատապարտել են քսան տարվա ազատազրկման։

«Նման բան չկա, Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան էր Վիգենը սիրում Հայաստանը, դեռ շատ երիտասարդ էր, երբ երազում էր Հայաստանում ապրելու մասին։ Հայաստան գնալն ու այնտեղ հաստատվելը Վիգենի կյանքի ամենամեծ երազանքն է եղել։ Իր այդ երազանքն իրականացրեց ու տեսեք ինչ եղավ»,-ասաց տիկին Էուլջեքջյանը։
Վերջինս տեղեկացրեց նաև, որ իր հետ սկսել են կապվել հայկական լրատվամիջոցները հարցազրույցներ վերցնել, 3 ամիս առաջ, երբ հայկական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց էր տվել, իր տանը արյուն էր հայտնաբերել։

«Տուն վերադառնալուց հետո արյուն տեսանք տան մեջ, բայց մեզանից ոչ ոք վնասված չէր։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի դեսպանատունը իմ տանը մոտ է գտնվում ու հանկարծ նման բան է պատահում այն բանից հետո, երբ ես հարցազրույց եմ տալիս հայկական հեռուստաալիքներին ու հայտարարում, որ իմ ամուսինը վարձկան չէ, հանցագործ չէ, ահաբեկիչ չէ։ Դիմեցի ոստիկանություն, սակայն ոստիկանությունը Լիբանանում այս ճգնաժամի պատճառով չափազանց վատ է աշխատում, ինձ պարզապես ասացին, եթե որևէ մեկին կասկածում ես՝ կոնկրետ անուն նշիր՝ գնանք ձերբակալենք»,- ասաց Վիգենի կինը։

Տիկին Էուլջեքջյանը անհանգստացած է իր երեխաների անվտանգությամբ և սրտնեղում է, որ իրենք ամբողջովին մենակ են մնացել իրենց դժբախտության հետ։ Նա հավելեց, որ Վիգենն իր համար հերոս է, ամենաուժեղ մարդը, ում երբևէ հանդիպել է։

Լինդա Էուլջեքջյանը խնդրեց իր ամուսնու մասին ցանկացած տեղեկություն ունեցողի կապ հաստատել իր հետ, քանի որ այս խնդրի հետ ինքը միայնակ է մնացել։ Նշեց նաեւ, որ իրեն հասանելի դարձած վկայության մեջ ասվում էր նաև, որ ադրբեջանցի զինվորականները կտտանքների են ենթարկել Վիգենին, որպեսզի վերջինս հայտարարի, որ ինքը վարձկան է ու եկել է Արցախ՝ պայքարելու 2500 ԱՄՆ դոլարով։ Բացի այդ, ադրբեջանցի զինվորականները նշել էին, որ ամենևին կապ չունի, թե Վիգենի հրացանի կրակոցից որևէ ադրբեջանցի զինվոր զոհվել է, թե վիրավորվել, միայն այն փաստը, որ այդ հրացանն իրենց դեմ է ուղղված եղել՝ հերիք է, որ վերջինս դատապարտվի երկար ու տաժանակիր ազատազրկման։ Որպես հիմք է օգտագործվել նաև Վիգենի հեռախոսում հայտնաբերված լուսանկարը, որտեղ նա հրացանով է պատկերված։

Ստորև ներկայացնում ենք Վիգեն Էուլջեքջյանից կնոջը՝ Լինդային ուղարկած վերջին նամակը, որը հրապարակելու թույլտվություն մեզ տվել է անձամբ տիկին Լինդան։

Նախորդ գրառումը

Չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ՝ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ՝ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական