Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակում գնդերեցներին տիրադավ դարձնելու փորձեր են արվել. ՊՆ տեղակալը հարցրեց՝ միանո՞ւմ եք շարժմանը. ի՞նչ է պատմում գնդերեցը

06/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն, ցանկանում եմ լուսավորել իրականությունը. գրել է Արթուր սարկավագ Գևորգյանը։

Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում ստին, իսկ ով՝ Քրիստոսին։

Ես իմ 16 գնդերեց եղբայրների հետ մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խորհրդակցությունների կլոր դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ ներկա էին՝

ՀՀ պաշտպանության նախարար տիար Սուրեն Պապիկյանը,

ՀՀ պաշտպանության փոխնախարար տիար Արման Սարգսյանը,

ՀՀ ԳՇ պետ Ասրյանը,

և Բարոյահոգեբանական ծառայության պետ Ստեփանյանը։

Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց.

ի՞նչ վերաբերմունք ունենք այսպես կոչված «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։

Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում.

միանո՞ւմ ենք այդ շարժմանը, թե՝ ոչ։

Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով թե կարող են մեզ «գնել»։

Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ՝ ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։

Հիմա հարց եմ տալիս.

Մի՞թե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը։

Մի՞թե ճիշտ է հանրությանը մոլորեցնել։

Թերևս զարմանում եք, որ կան հայորդիներ, որոնք չեն վաճառվում։

Պարոնայք չինովնիկներ, իմ և իմ գնդերեց հոգևոր եղբայրների անունից հայտարարում եմ՝ մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն և մեր Սուրբ Եկեղեցուն։

Եվ այսօր կրկին, բարձրաձայն ասում ենք.

Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,

մեր ազգընտիր Գահակալ Հայրապետին,

մեր Առաջնորդ Հայր Սուրբին,

և իմ գնդերեց եղբայրներին՝

ավագ գնդերեց հայրերին, ովքեր հավատարիմ մնացին մեր Սուրբ Եկեղեցուն։

Աստված պահապան բոլորիս։

Արթուր սարկավագ Գևորգյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղության գոյությանը. Դավիթ Վարդանյան

Հաջորդ գրառումը

1924 թ.-ից էլ սկիզբ առավ այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգչական շարժում»-ը, որի անդամներն էին խորհրդային իշխանություններից հովանավորվող հոգևորականները. Հայր Դերենիկ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել արցախցի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Հաջորդ գրառումը

1924 թ.-ից էլ սկիզբ առավ այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգչական շարժում»-ը, որի անդամներն էին խորհրդային իշխանություններից հովանավորվող հոգևորականները. Հայր Դերենիկ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական