Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում չտրամադրված ՀԴՄ կտրոնը, հաթերքցի տղամարդն ու վարչապետ դարձած լրագրողի շոուները

08/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքացիները հիշում են Արցախում ՀԴՄ չտրամադրելու աղմկալի պատմությունը։

Դեպքը կատարվել էր Քարվաճառի տարածքում գործող ռեստորանում, որտեղ ՀՀ վարչապետ դարձած լրագրողը ռեստորանում հուժկու ղալմաղալ էր սարքել, զանգել-կանչել էր  Արցախի ՊԵԿ նախկին ղեկավարին, ձեռքը խփել սեղանին և ստիպել  ՀԴՄ չտրամադրելու փաստով վարչական տուգանքներ կիրառել իբրև թե չարամիտ տնտեսվարողի նկատմամբ։

Նույն օրերին, նույն վարչապետ դարձած լրագրողը էլի մի հուզիչ պատմություն էր տեղադրել իր ավտոշարասյան ետևից ջուր լցնող  հաթերքցի տղամարդու գովական արարքի մասին։

Ընդ որում, սրտառուչ պատմությունների սիրահար լրագրողը նկարագրել էր, թե ինչպես է ինքը երեխայի պաշտպանության հոգսով կուչ եկել բացառիկ զրահապատ ավտոմեքենայի մեջ։

Իհարկե, բոլորս էլ հիշում ենք այդ դեպքերը, դրանց քարոզչական աղմուկը, բայց հիմա հարգելի ընթերցողը կհարցնի, թե ինչու ենք հիշել քարոզչական այդ բեմադրությունները: Որովհետև դա անմիջականորեն կապված է Արցախի վերջնական կորստյան փաստի հետ։ Մասնավորապես «Հայաքվեի» օրինագծի քննարկման ժամանակ մի կարկառուն քպական  պատգամավոր բոլորին մեղադրում էր Արցախում հեղաշրջում կազմակերպելու և Արցախը լուծարելու մեղքի մեջ։ Բայց եթե նույնիսկ դա այդպես լիներ, չէ՞ որ մենք ունեինք Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ վարչապետ աշխատողի պարտականությունը՝ թույլ չտալու որևէ անօրինական գործողություն իրեն վստահված Արցախի տարածքում նաև։ Ռեստորանում ՀԴՄ չտրամադրելու փաստով ինքնատիրապետումը կորցրած անձը ինչո՞ւ չէր մեկուսացրել նրանց, ովքեր  իբրև թե հեղաշրջում էին կատարել Արցախում։

Փաստացի ստացվում է, որ մի քանի տասնյակ հազար դրամի չափով ՀԴՄ կտրոնի համար կռիվ տվողը սուս -փուս հետեւում էր, թե ինչպե՞ս է Արցախում իրականացվում իր դրածո նախկին նախագահի պաշտոնազրկումը։

 Մի քանի տասնյակ հազար դրամի շոուով  ինքնագովազդվողը ծպտուն չէր հանում, երբ առնվազն մի քանի տասնյակ մլրդ ԱՄՆ դոլարի միայն ոսկու շահագործվող հանքային ռեսուրսներ էին վտանգվում և Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բյուջեները զրկվելու էին միլիարդավոր դրամների տուրքեր, հարկեր ստանալու հեռանկարից։

Որպես վերջաբան՝ հիշեցնեմ, թե հաթերքցի գյուղացուն ինչպիսի ճոռոմ խոսքեր էին նվիրվել։ Բա թե եղբայր,  ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա. միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել էր նախկին լրագրող վարչապետը։

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։

«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղեկություն` խնամքի նպաստ ստացող արցախցիների համար

Հաջորդ գրառումը

«Գոյ» թատրոնում աշխատող 35 հոգին չեն աշխատելու Սունդուկյան թատրոնում. սա ևս մեկ անգամ ֆիքսեք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

«Գոյ» թատրոնում աշխատող 35 հոգին չեն աշխատելու Սունդուկյան թատրոնում. սա ևս մեկ անգամ ֆիքսեք

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական