Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով հատուկ քննչական խումբ կստեղծվի

Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ. hաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի խոսքը։

«Բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան: Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա։

Նշենք, որ Բաքուն հայտարարել էր, որ ազատ արձակվող 32 գերիների մեջ չեն կարող լինել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ «Նրանց խիստ պատիժ է սպասվում»։

Հիշեցնենք, որ բռնապետ Ալիևի հրամանով Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիներն առևանգել են Արցախի ղեկավարներին ու ռազմական գործիչներին։