Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթուր Հովհաննիսյանը պե՛տք է վայր դնի մանդատը. Թագուհի Թովմասյան

12/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արթուր Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում. Գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի հասցեին  քպ-ական պատգամավորը վիրավորական արտահայտություն էր հնչեցրել. «Թող Թագուհի Թովմասյանը սեռավարակի թեսթ հանձնի, որ տեսնենք էդ 4 բնակարանները նրան որտեղի՞ց»։

Թովմասյանը դիմել է հանրությանը.

Սիրելի՜ հայրենակիցներ, ուզում եմ օրը սկսել շնորհակալական խոսքերով։

Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին՝ զանգահարելով, գրելով, անձնապես մոտենալով, կողքիս կանգնելով։

Վերստին համոզվեցի, որ ողջախոհությունը համախմբող է, եւ ես էլ միայնակ չեմ իմ ճշմարտության պաշտպանության ճանապարհին։

Շնորհակալ եմ քաղաքական ու հասարակական գործիչներից, տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու անհատներից։

Իշխանական խմբակցության քարտուղարի խուլիգանական վարքագիծը դատապարտող բոլորիդ խոսքն արժեքավոր է։

Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։

Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։

Թող տարօրինակ չհնչի, բայց շնորհակալ եմ նաև ՔՊ-ի այն հատուկենտներին, ովքեր կամք դրսևորեցին՝ դատապարտելու Արթուր Հովհաննիսյանի անպատկառ վարքագիծը։ Այո՛, նույնիսկ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր ամաչում են իրենց խմբակցության քարտուղարի քստմնելի վարքի համար՝ վախենալով բարձրաձայնել։

… Շարունակելով՝ ընդգծեմ, որ իմ՝ ԱԺ նախագահին ուղղված գրությունը, որով պահանջել եմ պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին թմրաթեստ հանձնել, լիովին իրավաչափ է։ Նոր կարգով՝ 2025-ի օգոստոսի 1-ից այդ պարտականությունը դրված է բոլոր բժիշկների վրա։ Այն, ինչ իշխանությունը պահանջում է բժշկից, պետք է պահանջվի նաև պատգամավորից, նախարարից, մյուս պաշտոնյաներից:

…Երկրորդ՝ Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը ակնհայտորեն դուրս է ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերից։

Սթափությունն ու բարեվարքությունը ադեկվատության կարևորագույն բնորոշիչներն են, առանց որի վտանգվում է պետական ապարատը։

Իմ առաջարկը բխել է ԱԺ ինստիտուտի պաշտպանության շահերից, ինչին ի պատասխան հնչել են ոչ թե բովանդակային հակափաստարկներ կամ քաղաքական գնահատականներ, այլ` կեղտոտ, սեփական փչացածությունը որպես օրինաչափություն մատուցող զազրախոսություններ։ Արդյունքում, կնոջը՝ իբրև ստորացնելու տեխնիկան, բացարձակ բումերանգի էֆեկտ ապահովեց մի մարդու համար, որն իրականում գուցե օգնության կարիք ունի այսօր։

Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա չեմ ուզում սիմվոլիզմի հետևից ընկնել։ Արդեն պարզ է, այդ հանձնաժողովը, միևնույնն է, Արթուր Հովհաննիսյանին պատժելու քաղաքական կամք չի դրսևորելու, ուրեմն՝ իմաստ չկա դրա վրա աշխատելու: Իշխանականների ամբարտավան լռությունն ասածիս ապացույցն է:

Բայց ակնհայտ է, որ ո՛չ էթիկայի հանձնաժողովը, ո՛չ երեկվա ներողությունը չեն փակում այս խայտառակ պահվածքի էջը։ Արթուր Հովհաննիսյանը հատել է կարմիր գիծը, որն ավաղ ոչ թե վերջակետ է, այլ` նախադեպ, որը չի կարող անպատիժ մնալ։

Նա պե՛տք է վայր դնի մանդատը:

Արթուր Հովհաննիսյանը իրավական պատասխանատվությունից չի՛ կարող խուսափել։ Հասնելու եմ դրան:

Հ. Գ.

Նիկոլ Փաշինյանի լռությունը այս վտանգավոր նախադեպի լեգիտիմացման փաստարկումն է, ինչը նոր որակի մարտահրավեր է հանրային համերաշխության բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև իրավական։ Ասածս չափազանցություն չէ։ Արթուր Հովհաննիսյանը պետք է ստանա հրաժեշտի SMS, այլապես կստացվի, որ պետությունը և դրա հիմքում դրված բոլոր արժեքներն ու բարոյական նորմերն առ ոչինչ են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում հրաձգություն է եղել

Հաջորդ գրառումը

Արսեն Թորոսյանի՝ քիթ կոտրող ընկերոջ գործը կարճվել է. նա մտել է քաղաքականություն. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արսեն Թորոսյանի՝ քիթ կոտրող ընկերոջ գործը կարճվել է. նա մտել է քաղաքականություն. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական