Կիրակի, Նոյեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանի գրառման 4.700 «սրտիկողներն» ու Էրդողանի անսիրտ հայտարարությունը

08/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նրանք գնում են մարդ փրկելու: Բանալի բառը՝ ՄԱՐԴ: Անփորձանք վերադառնաք, սիրելի փրկարարներ»,- ֆեյսբուքայն էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և կից՝ հրապարակել աղետի գոտիներ մեկնող հայ փրկարարների լուսանկարները։

4.700 հայ հավանել է նրա գրառումը, 270 հոգի այն տարածել սոցցանցերում, 500-ից ավելին էլ ցնծությամբ ու բերկրանքով ընդունել իշխանության նախաձեռնությունը, նշել, որ հայը չպետք է թուրքին պատասխանի թուրքի պես։ Եթե թուրքը սպանում է, հայը պետք է ցույց տա իր մեծահոգի, գթասիրտ լինելը, ապացուցի, որ ինքը խաղաղասեր, մարդասեր է, պետք է օգնի, փրկի դժվար իրավիճակում հայտնված մարդուն՝ անկախ այն բանից՝ թո՞ւրք է, թե մեկ ուրիշ ազգից։

Բնականաբար, այս գրառման տակ «հարձակում» հրամանն է ստացել ֆեյքերի ագրեսիվ բանակը՝ փիսոների, շունիկների, վարդափնջերի քողարկիչ նկարներով։

Ու վայը տարել է նրան, ով կես բերան կհակադարձի, թե՝ արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան անթաքույց աջակցեց Ադրբեջանին, թուրքական բայրաքթարներն ու զանգվածային ոչնչացման մյուս զենքերը թափվեցին մեր 18-20 տարեկան զինվորների վրա ու մոխրացրին նրանց, որ Թուրքիան այսօր էլ մատ է թափ տալիս Հայաստանի վրա, թե՝ պարտավոր ես ամեն ինչ անել Ադրբեջանին գոհացնելու համար, այլապես տես, հա՜…

Վայն եկել-տարել է նրան, ով այս գրառման տակ կհիշեցնի 2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մասին ու կհամարձակվի մեղադրել Թուրքիային, թե այդ երկիրը հայատյաց է և արցախահայության ցեղասպանությանն աջակցում է Ադրբեջանին։

Իսկ Էրդողանն այսօր նորից է հիշեցրել Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրության մասին՝ ես քեզ եմ օգնել Ղարաբաղյան պատերազմում, դու էլ ինձ ես օգնում երկրաշարժի օրերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն ու Իրանը չեն պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ պատրաստվու՞մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ. Աշոտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քո կամքը թող լինի… Հնազանդության առաքինությունն ու մարդահաճության մեղքը. Տիրատուր քահանա Սարդարյան

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը. Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ պատրաստվու՞մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ. Աշոտյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական