Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրեց հայի ցավով, փառաբանեց հայոց հերոսական անցյալը, հայկականությամբ կրթեց սերունդներին. այսօր Արտակ Մովսիսյանի մահվան տարելիցն է

03/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԱԺԻՆՆԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏՆՏԵՍԱԿԱՆԻՐԱՎԱԿԱՆԱՇԽԱՐՀՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՐՑԱԽՍՓՅՈՒՌՔՄՇԱԿՈՒՅԹՍՊՈՐՏ

TVՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • ՀԱՍՑԵ
  • ՀՀ, Ք. ԵՐԵՒԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Փ. 30
  • ԷԼ․ՓՈՍՏ
  • YERKIR.AM@GMAIL.COM
  • ՀԵՌ.
  • +374 10 52 15 01

Կայքի հին տարբերակը

  • Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ գաղափարական պայքարը վաղուց ենք տանում. Արմեն Ռուստամյան 5 օր առաջ Քաղաքական
  • Ի՞նչ բանակցենք իշխանության հետ, գնանք կողքին կանգնենք , տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը․ Սեյրան Օհանյան 5 օր առաջ Քաղաքական
  • Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախնբում. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը 5 օր առաջ Քաղաքական
  • Ապրեց հայի ցավով, փառաբանեց հայոց հերոսական անցյալը, հայկականությամբ կրթեց սերունդներին. այսօր Արտակ Մովսիսյանի մահվան տարելիցն է 16 ժամ առաջ Հասարակություն
  • 2 տարի առանց ընկեր Գեղամի. այսօր դաշնակցական ազատամարտիկ Գեղամ Մուշեղյանի մահվան երկրորդ տարելիցն է 16 ժամ առաջ Հասարակություն
  • ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման 1 օր առաջ Աշխարհ
  • ԱԱԾ-ն որևէ հանցակազմ չի տեսնում «Հայաստան» դաշինքի անունից կեղծ թռուցիկներ փակցնելու մեջ 3 օր առաջ Քաղաքական
  • Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի «80-ականների» Pinaka և այլ սպառազինություն. ի՞նչ է դա և ի՞նչ զենքեր են նաև գնվել 3 օր առաջ Աշխարհ Քաղաքական
  • ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը 4 օր առաջ Քաղաքական
  • Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան 5 օր առաջ Քաղաքական

 1591 դիտում,  16 ժամ առաջ – 2022-10-02 17:21Հասարակություն

Ապրեց հայի ցավով, փառաբանեց հայոց հերոսական անցյալը, հայկականությամբ կրթեց սերունդներին. այսօր Արտակ Մովսիսյանի մահվան տարելիցն է

Ապրեց հայի ցավով, փառաբանեց հայոց հերոսական անցյալը, հայկականությամբ կրթեց սերունդներին. այսօր Արտակ Մովսիսյանի մահվան տարելիցն է

2020 թ. հոկտեմբերի 2-ի երեկոյան, երբ արդեն մի քանի օր էր, ինչ Արցախից ծանր կորուստների մասին ցավալի լուրեր էին գալիս, հայկական հասարակական, գիտական աշխարհը ցնցվեց շատ ցավող գույժից. հայ ազգը սկսել էր զրկվել ոչ միայն իր հայրենիքի մի մասից, իր պահապան հայորդիներից, այլև զրկվեց «մերօրյա Խորենացի» անունը ստացած հայորդուց, զրկվեց մի մարդուց, որն իր կեսդարյա կյանքի ընթացքում հայ պատմագիտության մեջ թողել է այնպիսի հետք, որի մասին կխոսվի դարեր-հազարամյակներ. 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ մեծանուն պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Հրաշալի ընկեր, հայր, ուսուցիչ ու ֆենոմենալ հայ Արտակ Մովսիսյանը դարձավ մերօրյա պատմագիտության խորհրդանիշը։ Նրա հեղինակած աշխատությունները, գրքերը, ֆիլմերը չէին ստեղծվել պարզապես ժամանակի հրամայականով, նրա բոլոր աշխատությունները ծառայելու են սերունդներին, կրթելու են հայ երիտասարդին, դարձնելու են իսկական հայ, այնպիսի հայ, ինչպիսին ընկեր Մովսիսյանն էր։

Երբ երկրում իշխանության եկան ապազգային ուժեր և սկսեցին փոփոխություններ կատարել հայագիտական առարկաների չափորոշիչներում (ապազգային մոտեցումներ ներդնելով այնտեղ), Արտակ Մովսիսյանն առաջիններից ու ամենահամառ ընդդիմախոսներից էր ապազգային այդ քաղաքականության։

Մեծանուն պատմաբանի գիտական ժառանգության զգալի մասը վերաբերում է հայկական վաղ պետական կազմավորումներին՝ սկսած Արատտայից, Հայասայից, մանրակրկիտ ուսումնասիրել է այդ դարերը՝ այնպես, ինչպես չէին ուսումնասիրել ոչ մի դարում։

Արտակ Մովսիսյանն իր կյանքի ընթացքում հասցրել է թողարկել 8 պատմական ֆիլմ, զբաղվել Ադրբեջանի պատմակեղծարարությունները ջրի երես հանելով՝ հեղինակելով «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» եռալեզու ֆիլմը։

Բազմաթիվ սերունդներ կրթած մեծանուն պատմաբանն իր ֆենոմենալ մարդկային, մանկավարժական, գիտնականի տաղանդի շնորհիվ ուսանողներին «ներարկել» է հայ լինելու արժեքը հասկանալու կարողությունը։

Նույնիսկ նրա անժամանակ մահից հետո էլ թողարկվում են Արտակ Մովսիսյանի անտիպ աշխատությունները։ Այսպես՝ 2021 թ. սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը: Մենագրությունը նվիրված էր Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերին, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։

2021 թ. հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Մովսիսյանի «Հայաստանն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների» գրքի շնորհանդեսը։

2022 թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները» գրքի հիման վրա գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը։

«Հայրենի հողը չի կարելի զիջել ոչ մի գնով», – ասում էր պատմաբանը։ Արտակ Մովսիսյանը չտեսավ իր հայրենիքի մի մասի ցավալի կորուստը, և պատերազմից հետո տեղի ունեցած և ունեցող զարգացումներում անփոխարինելի կլիներ մեծ պատմաբանի դերը՝ ինչպես նրա ծանրակշիռ կարծիքի, այնպես էլ ներկա և ապագա սերունդներին ազգային գաղափարներ սերմանելու հարցում։

Ցավոք, Արտակ Մովսիսյանը ապրեց քիչ, սակայն նրա կյանքի օրինակը բավական է, որ ցանկացած հայ գիտակցի, վերաձևի և վերակերտի իր ազգային պատկանելությունն ու ազգային գիտակցությունը։

Հայոց պատմության ամեն ժամանակաշրջան ունի իր պատմագիրը, պատմաբանը. մենք հպարտ և ուրախ ենք, որ ունեցել ենք Արտակ Մովսիսյան, որ նրա հետ ապրել ենք նույն ժամանակաշրջանում, նույն հայրենիքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շվեդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած զենքի արտահանման էմբարգոն

Հաջորդ գրառումը

Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ-ն կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի ԵՄ-ին, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը. Վոլոդին

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով

03/06/2026
Հաջորդ գրառումը

Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026

Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։ Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական