Եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը (Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում – խմբ.). Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Սակայն սա շատ վնասակար կլիներ հենց Հայաստանի համար։ Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից», – ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները։