Երեկ հարցազրույցի ժամանակ խոսում էր առանց պետականության հայկական ինքնության պահպանման մասին շնորհիվ այն ինստիտուտների, որոնք ձևավորվել էին պետականություն ունենալու շրջանում, բայց այդ մարդը հետևողականորեն չտվեց այն միակ ինստիտուտի անունը, որը պահել է այդ ինքնությունը և ժամանակի ընթացքում բերել հասցրել է նորից պետականություն ստեղծելու օրվան: Ավելին՝ այս մարդը համառ պայքարում է այդ իստիտուտի դեմ՝ նշելով, որ եթե ուզենային, 2018-ին կաթողիկոսին կփոխեին. Փաշինյանի՝ Հ1-ի տաղավարում հարցազրույցին է անդրադարձել արևելագետ Մհեր Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ի երեկոյն Նիկոլ Փաշինյանը Հ1-ի տաղավարում Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան՝ ասաց. « Մեր ինքնությունը որ մենք պահպանել ենք նաև պետություն չունենալու պայմաններում, պահպանել ենք միայն էն ինստիտուտների ու արժեքների շնորհիվ, որ ձևավորել ենք պետականություն ունենալու շրջանում։
Եթե չունենայինք պետություն, Արտաշես, Պապ, Տրդատ արքաները չլինեին, մենք էսօր պետություն չէինք ունենա։ Հայրենիքը պետությունն է, պետությունից դուրս Հայրենիք չկա»։
Ինչպես շատերը, Մհեր Աբրահամյանը ևս նկատել է, որ Փաշինյանը խուսափեց տալ պետություն չունենալու ժամանակներում մեր ինքնությունն ու արժեքները պահող ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեցու անունը։
«Հայ Եկեղեցին այն միակ կառույցն է, որ կարողացել է ստեղծել ու պահպանել այն տարրերը, որոնք ձևավորում են ազգային ինքնությունը. դա Հայոց գրերն են, դա Հայոց լեզուն է և դրա մասնիկ բարբառները, որոնք նա ևս որոշել է ոչնչացնել, դա Հայ Երաժշտությունն է (Կոմիտաս, Կարա-Մուրզա…), դա Հայոց Ցեղասպանությունն է, որ գոյատևման և պայքարի սիմվոլ է, դա Արարատն է, դա Արցախն է, դա հայկական պետականությունն է: Այս ամենը նպատակադրված ոչնչացվում է քողարկված 70 միլիարդ դրամի հետվերադարձի քողի ներքո»,- գրել է Մհեր Աբրահամյանը։
Կարդացեք նաև՝ Հայրենիքը պետությունն է, պետությունից դուրս Հայրենիք չկա. Փաշինյան