Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամոթից զուրկ անգրագիտության հերթական սերիան

07/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Ես գիտեմ, որ իմ մահից հետո գերեզմանիս աղբ են լցնելու,բայց պատմության քամին անխնա քշելու է այն։

Իոսիֆ Ստալին

Պրահան  դարձել է հայկական խայտառակության խորհրդանիշ. գում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, վերլուծաբան Հրայր Կամենդատյանը։

Azg.am-ը ներկայացնում է նրա նոր հոդվածը՝ ՀՀ առաջին դեմքի ամոթից զուրկ անգրագիտության հերթական դրսևորման ողբալի պատկերը։

Հերթական անգամ Պրահայում բացահայտվեց, որ ՀՀ ղեկավարի աթոռը զբաղեցնողն ընդհանրապես չունի գիտելիք։ Այս անգամ գավառական անգրագիտությունը դրսևորվեց  ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի ճարտարապետ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի մասին նրա տարածած անհեթեթ հայտարարություններով։

 Առաջնորդ, որի ղեկավարությամբ աշխարհը փրկվեց հիտլերյան  ախտից։

Հաղթանակից 78 տարի անց,  սեփական կապիտուլյացիան մոռացած անձը սառնասիրտ, բոլշևիկյան մարտիկ, խիզախ, արկածային կյանքով ապրած, աքսորներ տարած, բանտերում աննկուն պայքարած Ստալինին Հայաստանի վարչապետը ներկայացնում է որպես թուլամորթ,  հիստերիկ, վախկոտ մի կապիտուլյանտի։

Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչներին ասվում է հետևյալը՝ պատերազմը սկսվելուց հետո, Ստալինը երեք օր բերնաքսիվայր պառկած է եղել, և երկիրը ղեկավար չի ունեցել, մինչև նրան ուշքի են բերել ինչ-որ անձիք։

Ընդամենը ներկայացնենք իրական պատմությունը։

Առաջնահերթ պետք է հիշատակել, որ 1923 թվականից սկսած՝ Ստալինի բոլոր հանդիպումների և այցելուների տվյալները՝ րոպե առ րոպե, գրանցվել են, և այդ գրանցումները ներկայում պահվում են ՌԴ նախագահի արխիվում։ Դրանք  գաղտնազերծվել են 1990 թվականից հետո։

Ըստ այդ գրանցումների՝ 1941 թվականի հունիսի 21-ին Ստալինն օրվա ընթացքում հան դիպել է Վորոշիլովի, Բերիայի, Մոլոտովի, Մեխլիսի հետ։

Հանդիպումները շարունակվել են մինչև գիշերվա 5։30։

Հունիսի 22-ին՝ ժամը 16։30 սկսած,  Ստալինի մոտ եղել են Ժուկովը, Մոլոտովը, Վորոշիլովը և այլ ղեկավարներ։

Խորհրդակցությունները շարունակվել են 18։39-ից մինչև գիշերվա 1։24: Հետագա օրերին Ստալինը սերտ շփման մեջ է եղել  ռազմական, կուսակցական, քաղաքական ակտիվի հետ, անդադար աշխատել է։

Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել, թէ ՀՀ անունից Պրահայում ճամարտակողը որտեղից է իմացել  երեք օր բերնաքսիվայր պառկած Ստալինի մասին խայտառակ պնդումը։

Այսպիսի  զազրելի սուտ իր ժամանակին տարածել է Նիկիտա Խրուշչովը, որը պատմել  է իբրև թե Մինսկ քաղաքի անկումից հետո Ստալինը մեկուկես օրով հեռացել է ու եղել  ամառանոցում և իբր թե Բերիային ասել է, որ Լենինը մեզ ժառանգություն  էր թողել հզոր երկիր, իսկ մենք այն կործանման հասցրինք։

Խրուշչովի հնարած պատմությանը հավատ չի ներշնչում, որովհետև այդ օրերին նա ընդհանրապես Մոսկվայում չի եղել. Ուկրաինայի առաջին քարտուղարն էր և գտնվում էր ռազմաճակատում։

Հետագայում ստախոս Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի դեպրեսիվ վիճակի մասին լսել է Ժուկովից, սակայն մարշալ Ժուկովն իր հուշագրության մեջ բացարձակ ժխտում է Խրուշչովի պատմածը։

Որոշ պատմաբաններ հիշատակում են սակայն, որ 1941 թվականի հունիսի 29-հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում Ստալինը իսկապես գտնվել է ամառանոցում, որտեղ նրան այցելել են Մալենկովը, Ժուկովը, Միկոյանը, Բերիան, և այդ այցերի արդյունքում որոշում է կայացվել ստեղծել պաշտպանության կոմիտե՝ Ստալինի գլխավորությամբ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պատերազմի առաջին օրերին Ստալինի վարքի և աշխատանքային առօրյայի մասին։

Իսկ «դեպրեսիվ, հիստերիկ, վախկոտ, բերնաքսիվայր թավալ տվող» Ստալինի մասին տգիտ որակումներին ու զրպարտությանն ի  պատասխան՝ հիշեցնենք, որ Մոսկվայից 14 կմ հեռավորության վրա գտնվող ֆաշիստական զորքերը չեն վախեցրել Ստալինին, և  նա հրաժարվել է  թիկունք՝ դեպի Կույբիշև  էվակուացման առաջարկից։

Որպես վերջաբան՝  ամփոփեմ։

Պրահայում նորից ապացուցվեց, որ ՀՀ թիվ մեկ  պաշտոնյան չունի քաղաքագիտական, պատմական, ճանաչողական գիտելիքների պաշար։

Այս ամենից բացի, նա  մոռացել է, որ օրեր անց մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ այն ղեկավարին, որը  Ստալինի անձի վերաբերյալ ունի ակնհայտ հիացական վերաբերմունք։

Պարզապես ամո՛թ։

Նախորդ գրառումը

«Օպերային դիվան» ելույթ կունենա Երևանում

Հաջորդ գրառումը

Արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական