Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիևը Շառլ Միշելին բողոքել է, թե իբր Հայաստանը զենք-զինամթերք է տեղափոխում «Ադրբեջանի տարածք», այսինքն՝ Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 25-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում նշել է, որ իբր Հայաստանը դեռևս իրականացնում է զենք, զինամթերքի փոխադրումներ դեպի Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի  ղեկավարի մամուլի ծառայությանը։

Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել էսկալացիային ուղղված Հայաստանի ղեկավարության վտանգավոր պաշտոնական հայտարարություններին։

Նա նշել է, թե 2023 թվականի մարտի 20-ին՝ «Հայաստանի հերթական սադրանքի ժամանակ, հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, վիրավորվել է պետական ​​սահմանային  զինծառայող»։

«Իսկ  մարտի 5-ին,  հայկական զորամիավորումների կողմից իրականացված իրականացված սադրանքի հետևանքով  մեր երկու զինծառայողները նահատակվել են»,- Միշելին ասել է Ալիևը: