Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիևը Հայաստանին պարտադրում է հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է

«Հայաստանը պետք է հաստատի, որ  Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է  հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- Ալիևի խոսքը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Անցյալ տարվա հոկտեմբերին, Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը, այլ տարբերակ չկա»,- ասել է Ալիևը։