Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ալիևը համարում է, որ Փաշինյանը գլխավոր խնդիրը լուծել է՝ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, երկրի տարածքը նշող կոնկրետ թվերն էլ ընդունում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդ կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ է լինելու  Երեւանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո։

«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո, Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի կոնկրետ թվեր նշելով՝  Խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ համաձայնությունը շատ ավելի հեշտ կլինի, որովհետև վերոնշյալ կետերը հիմնական գործոններն էին, որոնց շուրջ մենք չէինք կարողանում համաձայնության գալ»,- ասել է Ալիևը։