Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանական «հեքիաթներում» մեղավորը դարձյալ հայերն են, զոհը՝ ադրբեջանցիները

«Ագրեսիայի և սադրանքի գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն, և որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր հայկական կողմը ոստիկանության մեքենայով զենք է տեղափոխելիս եղել, իսկ  ադրբեջանական զինուժը ստիպված է եղել կանխել «հայկական ագրեսիան»։

«Այդ գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային անցակետի ռեժիմի կիրառման անհրաժեշտությունը»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այսպիսին է. «Մարտի 5-ին Ադրբեջանի  ԶՈւ օպերատիվ ստորաբաժանումն   ուղարկվել է՝ ճշտելու  տեղեկությունը, թե  հայկական կողմն  այլընտրանքային  ճանապարհներով զենք-զինամթերք, անձնակազմ և ականներ է տեղափոխում։   Լաչին- Խանքենդի ճանապարհին  փորձ է արվել՝ ստուգելու,  թե Հայաստանից Խանքենդի զենք, զինամթերք, անձնակազմ և ականներ տեղափոխող մեքենաներ կա՞ն, թե ոչ։

 Հակառակորդի  կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ադրբեջանական զինուժի անձնակազմից կան զոհեր և վիրավորներ։ Հակառակորդը լռեցվել է  ադրբեջանական զինուժի պատասխան կրակից»։