Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Կարեն Սեդրակյանը զրկվել է պաշտոնից

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: