Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կառավարությունը վաղ թե ուշ պետք է համաձայի արբիտրաժի որոշմանը. Նարեկ Կարապետյան

Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում ամենահետադիմական ու տոտալիտար երկներներն են այդպես վարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի վճիռը չկատարելու հավանականության մասին:

«Դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ մեծ խնդրահարույց հարց, ինչը երկրի վարկունակության և շատ այլ խնդիրների կբերի։ Ինձ թվում է՝ շրջահայաց տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունը վաղ թե ուշ պետք է համաձայի արբիտրաժի որոշմանը, որ երկիրը չենթարկի նոր մարտահրավերների»,-նշեց նա։

Infoport.am