Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կառավարության նիստում 39 հարցից 36-ը չի զեկուցվում․ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 36-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին,

–              Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

–              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԼԵՔ ՓԱՅՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

–              «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին,

–              Վարժական հավաքներ հայտարարելու մասին,

–              «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին եւ այլ հարցեր: