Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կառավարության նիստի օրակարգում 54 հարց է, որից 50-ը չի զեկուցվում. ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 54 հարց, որից 50-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին,

–              Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվական դեկտեմբերի 30-ի N 2204-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

–              Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին,

–              Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,

–              Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին եւ այլ հարցեր: