Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 38 հարց է, որից 35-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից չի զեկուցվում 35-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին.

–              «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

–              Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին եւ այլ հարցեր: