Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանխվել են մի շարք հանցագործություններ

18/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել է կրակահերթ՝ բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է:

Դատախազությունից հայտնում են, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ հաստատել է այն, ինչի արդյունքում Ա.Ն.-ն գտնվում էր ազատության մեջ:

2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ոստիկանությունում «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա.Ն.-ն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Գ.Մ-ն հանդիսացել է Ա.Բ-ի որդիների ընկերը:

Դատախազության անմիջական համակարգման ներքո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչնների համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես՝ Ա.Ն.-ն և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա.Ն-ի վրա 2022թ. մարտի 7-ին հրազենային կրակոցներն արձակել են Ա.Բ.-ի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Այդ նպատակով Ա.Ն-ն հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին, ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր՝ «նռնականետ/RPG/», «ինքնաձիգ/AKS,AKM/», «դիպուկահար /SVD/», «ատրճանակ», «նռնակներ», «զրահաբաճկոններ»: Ապա վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ կյանքից ապօրինի զրկել Ա.Բ-ին:

Իրենց հերթին, խմբավորման անդամները Ա.Ն-ի կողմից ստանալով և կատարելով վերջինիս հրահանգները, տարբեր անձանց միջոցով ձեռք են բերել ինքնաձիգներ, ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, նռնակներ և զրահաբաճկոններ, որոնք թաքցրել են հանցավոր խմբում ներգրավված տարբեր անձանց բնակարաններում և օժանդակ շինություններում:

Բացի այդ իրենց հանցավոր նպատակն իրագործելու, դրանից հետո որոշակի ժամանակ թաքնվելու, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ-ից մեկնելու համար գումար հայթհայթելու նպատակով խմբավորման անդամները, հիշյալ գումարները ավազակային հարձակմամբ կամ բնակարանային գողությունների միջոցով հափշտակելու նպատակով պարզել են մի շարք բնակարաններ, որտեղ սեփականատերերի կողմից պահվում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Փաստի առթիվ 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 223-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 223.1-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Խմբավորման ղեկավար Ա.Ն-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են՝ խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, ատրճանակ՝ փափշտատուփով և փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի և այլ դանակներ, հրացանի նմանվող առարկա, թվով 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ /ատմիչկաներ/, 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ:

Ա.Ն-ի մոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6մմ տրամաչափի «Տոզ» տեսակի թվով 9 հատ փամփուշտներով: Մինչ Ա.Ն-ի բնակարանում խուզարկություն սկսելը, նրա մայրը դանակով հարձակվել է խուզարկության մասնակից ՀՀ ոստիկանության աշխատակցի վրա, փորձել հարվածել գլխին, սակայն ոստիկանության աշխատակիցի պաշտպանվելու արդյուքնում հարվածը դիպել է ձեռքին:

Խուզարկություններ են կատարվել նաև հանցավոր համագործակցության անդամների բնակարաններում, ավտոմեքենայում, ավտոտնակում, որոնց արդյունքում հայտնաբերվել են նռնակներ, նռնակների պայթուցիչներ, կաթուցիչներ՝ մոխրացված հետքերի պարունակությամբ, մահակ, տարբեր տրամաչափի բազմաթիվ փամփուշտներ, գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ փամփշտատուփով թվով 13 բանալի, փական բացելու համար հարմարեցված գործիքներ /ատմիչկաներ/, երկաթյա ձողեր և այլն:

Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ և միացվել նախորդիվ նշված քրեական գործին:

Իրավապահ մարմինների համակարգված և կազմակերպված գործողությունների արդյունքում ձերբակալվել են՝ Ա. Ն.-ն և ևս 5 անձ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նշվածներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 3-ի, այդ թվում խմբավորման ղեկավար Ա.Ն.-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Մյուս երկու անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդությունները դատարանի որոշումներով մերժվել են, որոնց մասին դատական ակտերն ստացվելուց հետո կքննարկվի դրանց դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Ա.Ն.-ի կնոջ՝ Մ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, նա հարցաքննվել է որպես կասկածյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ զինված ուժերի սպառազինության, սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ. Դավիթ Տոնոյան

Հաջորդ գրառումը

Գազալցակայանի տնօրենին ծեծելու գործով ձերբակալվածը պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Գազալցակայանի տնօրենին ծեծելու գործով ձերբակալվածը պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական