Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին

Զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են հայտարարել Կառավարության շենքի դիմաց։

Նրանք աջակիցների տարբեր խմբերի հետ փակել են Հանրապետության հրապարակի հարակից  փողոցները։ Պահանջում են չեղարկել  դատավոր Ժորա Չիչոյանի՝ Գայանե Հակոբյանին 1 ամսով կալանավորելու որոշումը։

Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանների կուռ ու բազմաշերտ պատով։