Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում. Վուչիչին անվանել են դավաճան (տեսանյութ)

Սերբ պատգամավորներն այսօր   նախագահ Ալեքսանդր Վուչիչի ելույթի ժամանակ սկսել են իրար հետ կռվել։

Վուչիչը խոսել է Բելգրադի և Կոսովո և Մետոքիա ինքնավար շրջանի մայրաքաղաք Պրիշտինայի միջև բանակցությունների մասին։

Ժողովրդական կուսակցության, «Դռներ» շարժման և Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները նախագահի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել՝ գոչելով. «Դավաճան», «Դու ծախել ես Կոսովոն» և « Դու հանձնվել ես»։ Հետո նրանք շտապել են  Վուչիչի ամբիոն, սակայն իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչները կանգնեցրել են նրանց։

Պատգամավորների երկու ճակատների միջև ծեծկռտուք է սկսվել, որը տևել է մոտ 15 րոպե, մինչև որ անվտանգության աշխատակիցները եկել են։