Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդային Ադրբեջանի ավելի քան հարյուրամյա փաստագրված ստերն ու կեղծիքներն Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

25/06/2026
- Նորություններ

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հռչակվել են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:

Նշված որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:

Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ վերջինս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:

Հռչակագրում Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

Ինչպես տեսնում ենք, հռչակագրում Լեռնային Արցախի կարգավիճակի մասով Ն. Նարիմանովը մեկ քայլով նահանջել է Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի՝ ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, ընդունած որոշումից:

Հռչակագրի հրապարակման հաջորդ օրը՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին, փաստաթուղթը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում:

Նույն թվականի հունիսի 22-ին դեկրետը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթում հայերեն, ռուսերեն և օսմաներեն լեզուներով:

Այսպիսով, Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում ընդունել են իրավական ակտեր և այդ ակտերը հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Թվում է՝ կոնֆլիկտը կարգավորվել է:

Սակայն, հետագա դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին ճիշտ հակառակը:

1921թ. հունիսի 25-ին՝ 105 տարի առաջ ճիշտ այս օրը, Թիֆլիսում հրավիրվել է անդրկովկասյան հանրապետությունների ներքին սահմանների որոշման հարցով հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի ներկայացուցիչները։

Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ Խորհրդային Ադրբեջանի պատվիրակության ղեկավար՝ Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարել է, որ «…ինքը երբեք չի լսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Հայաստանին և կոնֆերանսին մասնակցելու նպատակով Բաքվից ուղևորվելիս այդ հարցով որևէ հրահանգ չի ստացել։

Անձնապես կողմնակից լինելով Լեռնային Ղարաբաղի արդարացի փոխանցմանը, որը բազմիցս հանդիսացել է ազգայնամոլների կողմից հրահրվող ազգամիջյան պայքարի հարթակ՝ ինքը, որպես Խորհրդային Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, խնդրում է հանձնաժողովին այս հարցի լուծումը տեղափոխել հաջորդ օրը՝ խոստանալով երեկոյան Բաքվից այս հարցով ստանալ անհրաժեշտ հրահանգներ և լիազորություններ»։

Ինչպես տեսնում ենք, Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը բացահայտ ստել է՝ ասելով, թե «…ինքը երբեք չի լսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Հայաստանին…»: Բացարձակապես հավանական չէ, որ Միրզա Հուսեյնովը տեղյակ չլիներ, որ Խորհրդային Ադրբեջանը մոտավորապես յոթ ամիս առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, պաշտոնապես Լեռնային Արցախը ճանաչել է Խորհրդային Հայաստանի մաս:

Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչող Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոհիշյալ որոշումը, որ 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ, Նարիման Նարիմանովի հետ միասին ստորագրել էր նաև ինքը՝ Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը:

1921թ. հունիսի 26-ին, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի անդամ Սերգո Օրջոնիկիձեն և անդրկովկասյան հանրապետությունների ներքին սահմանների որոշման հարցով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կիրովը հեռագիր են հղել Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովին՝ խնդրելով հրավիրել Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի և ժողովրդական կոմիսարների խորհրդի արտակարգ նիստեր լուծելու Ղարաբաղի հարցը՝ միաժամանակ առաջարկելով հարցը լուծել ղեկավարվելով հետևյալ սկզբունքով․ «…ոչ մի հայկական գյուղ չպետք է միացվի Ադրբեջանին, ինչպես և ոչ մի մահմեդական գյուղ չի կարելի միացնել Հայաստանին»։

Հունիսի 27-ին Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը ղարաբաղյան հարցով հեռախոսազրույց է ունեցել Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովի հետ, որի ժամանակ վերջինս Հուսեյնովին հայտնել է Ադրբեջանի՝ Հայաստանի հետ ունեցած սահմանների վերաբերյալ հարցով նույնը օրը տեղի ունեցած Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի և կազմակերպչական բյուրոյի համատեղ նիստում ընդունված որոշման մասին։

Համաձայն այդ որոշման՝

1. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծել՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի տնտեսական կապվածությունը Ադրբեջանին։

2. Հայերով բնակեցված բնակավայրերը Հայաստանին միացնելու, իսկ թյուրքերով բնակեցված բնակավայրերը Ադրբեջանին միացնելու մասին առաջարկությունը վարչական և տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից համարել անընդունելի։

3. Հարցի միակ լուծումը կարող է լինել հայկական և մուսուլմանական զանգվածների լայն ներգրավվումը խորհրդային շինարարության գործում։

Հեռախոսազրույցի ժամանակ Նարիմանովը Հուսեյնովին հրահանգել է նշված որոշման մասին հայտնել անդրկովկասյան հանրապետությունների սահմանների որոշման հարցով զբաղվող հանձնաժողովին՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի միայն այս հարթությունում, հակառակ դեպքում Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրաժարվելու է պատասխանատվությունից։

Վերոնշյալին Նարիմանովը նաև հավելել է․ «…եթե նրանք հղում են իմ հռչակագիրը, ապա այնտեղ բառացիորեն ասված է հետևյալը․ Լեռնային Ղարաբաղին տրվում է ազատ ինքնորոշման իրավունք»։

Խոսքը վերաբերում է Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագրին, որին անդրադարձել ենք վերևում:

Ինչպես տեսնում ենք, Միրզա Հույսենովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Նարիման Նարիմանովը, կեղծելով իրականությունը, դիտավորյալ չի անդրադարձել է իր գլխավորությամբ Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչող Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշմանը:

Խորհրդային Ադրբեջանի պաշտոնատար անձանց՝ ավելի քան հարյուր տարվա վաղեմություն ունեցող մեջբերված պաշտոնական գրավոր ու բանավոր հայտարարություններն ու խոսքերն անառարկելիորեն վկայում են, որ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնյաները Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ վարել են ստի ու կեղծիքի հիման վրա կառուցված քաղաքականություն:

Ավելին՝ հարյուր տարի անց Ադրբեջանի քաղաքականության մեջ այդ առումով որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Ճիշտ հակառակը՝ կատարելագործելով ավանդական դարձած սուտն ու կեղծիքը, ներկայիս Ադրբեջանը դրանց ավելացրել է նաև նախկինում թաքնված, իսկ այսօր արդեն բացահայտ ատելությունն ու թշնամանքն ուղղված հայ ժողովրդին:

Հետևաբար, որևէ պարագայում չի կարելի վստահել ու հավատալ օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի ո՛չ գրավոր և ո՛չ էլ բանավոր խոսքին:

Արցախի Հանրապետության դեօկուպացիային այլընտրանք չկա: Արցախի բնիկ հայությունը պետք է վերադառնա իր հազարամյակների բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Նախորդ գրառումը

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Հաջորդ գրառումը

ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի կդառնա այսօր. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի կդառնա այսօր. Փաշինյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական