Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում «Իմ որդին հերոս է» և «Իմ հայրը հերոս է» նախագծերի շրջանակներում անց են կացվում միջոցառումներ, որոնց ներկա են լինում պատերազմում մահացած զինվորների մայրերը: Հարկ է նշել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, միանշանակ չէ զոհվածների ծնողների վերաբերմունքը երկրի ղեկավարի նկատմամբ:
ԻՆչպես Հայաստանում կան Փաշինյանին՝ իրենց զոհված որդուց գերադասող մայրեր, այնպես էլ՝ Ադրբեջանում՝ Մեհրիբանին ու Ալիեւին գերադասողներ կան: Այնտեղ էլ կան մայրեր, ովքեր իրենց որդու կորուստը համարում են անիմաստ: Սա այն դեպքում, երբ այս պատերազմում ադրբեջանական կողմը չի պարտվել եւ մեծացրել է իր երկրի սահմանները:
Ինչեւէ, կան մայրեր, ովքեր մասնակցում են իշխանության կազմակերպած միջոցառումներին, սակայն դրանք մարդաշատ չեն լինում: Վերջին միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Սումգայիթում, Fire Land Group-ի ղեկավար, նման միջոցառումների կազմակերպիչ, Ադրբեջանի գրողների միության անդամ Ջալալ Գուրբանովը Ալիեւին ու Մեհրիբանին մի լավ քծնելուց հետո ասել է.«Այս նախագծերը կան և կլինեն հատուկ ձեր՝ նահատակների ժառանգների համար, քանի որ Խանքենդիում նախագահի կողմից բարձրացված մեր դրոշը բարձրացվելու է Զանգեզուրում, և մեր միջոցառումները շարունակվելու են այդ հողերում»։
Աղբյուր՝ haypress.am