Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ-ն վերածվել է ընդամենը զինվորների մահվան գույժը տարածող թաղման բյուրոյի, իսկ հասարակությունն անտարբեր է մեր հայրենակիցների ցավին. Ավետիք Իշխանյան

15/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկապես, կարծես ՊՆ-ն վերածվել է ընդամենը զինվորների մահվան գույժը տարածող թաղման բյուրոյի։ՊՆ-ն տարածում է, ոչ միայն իր հերթապահ ցավակցությունը զոհերի հարազատներին, այլև, նույնպես հերթապահ հաղորդագրությունը՝  դեպքի հետ կապված քրեական վարույթ  հարուցելու մասին։ Իսկ թե ինչ արդյունքների է հասնում քննությունը, այդպես էլ անհայտ է մնում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք  Իշխանյանը՝ անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակում արդեն երկրորդ մահվան դեպքին։

«Օրինակ՝ ի՞նչ արդյունքների հասավ 2023 թվականի հունվարին 15 զինվորների ողջակիզման քննությունը։ Վստահաբար կարելի է ասել՝ 0 արդյունք։ Հակառակ դեպքում, բոլորս այդ մասին տեղեկացված կլինեինք։ Եվ ցավոք, կարծես այս ամենին մենք  անտարբեր ենք։Այո՛, մենք անտարբեր ենք մեր հայրենակիցների ցավին։ Խոսքս վերաբերում է ոչ միայն խաղաղ պայմաններում մահվան դեպքերին, այլև, մեծ ցավով եմ ասում,44-օրյա պատերազմի զոհերին։ Հակառակ դեպքում, վաղուց այս իշխանությանը ժողովուրդը վռնդած կլիներ։ Իսկ վարչապետ կոչեցյալի համար մարդկային կյանքը՝ իր հայրենակիցների կյանքը, ոչ մի արժեք չունի։

Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերի պատճառներին, ապա հիմնականը  վարչապետ կոչեցյալի կողմից բանակի նկատմամբ  ոչ միայն անտարբեր, այլ թերևս բացասական վերաբերմունքն է։ Այդ  բացասական վերաբերմունքն արտահայտվեց դեռևս 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո և շարունակվում է առ այսօր։ 2018 թվականից սկսած՝ հետևողականորեն պաշտոնանկ արվեցին փորձառու բարձրաստիճան սպաներ։ Իսկ վերջերս կայացած հերթական համաժողովին ունեցած իր հերթական ելույթում վարչապետ կոչեցյալը կասկածի տակ դրեց բանակի՝ որպես հիմնական անվտանգության մեխանիզմի մասին թեզը»,- նշեց Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանի համոզմամբ ՝ Նիկոլ Փաշինյանի համար բանակը նաև ֆինանսական բեռ է, քանի որ նա Հայաստանի պետական բյուջեն ընկալում է որպես ընտանեկան բյուջե։

«Կարծում եմ ՝ հենց այդ պատճառով է նա անարժանապատիվ, ծնկաչոք սողալով՝ մեր թշնամիներից խաղաղություն մուրում։  Նրա պարզունակ մտածողությամբ, եթե խաղաղության փաստաթուղթ ստորագրվի, Հայաստանն այլևս բանակի կարիք չի ունենա։ Այսպիսով, նրա նպատակը համահունչ է մեր թշնամիների նպատակի հետ։ Ինչու՞ ծախսեր արվեն Զինված ուժերի վերակառուցման և զարգացման համար, եթե վարչապետ կոչեցյալի համար, առաջնայինը ոչ թե Հայաստանի, այլ իր և իր ընտանիքի անվտանգությունն է։ Սեփական անվտանգությունն ապահովելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում։

Բանակում կատարվող հանցագործությունների պատճառներից է նաև իրեն նվիրված անձանց որևէ պարագայում չպատժելու հոգեբանությունը։ Նորից հիշեցնեմ. 2023 թվականին՝ 15 զինվորների ողջակիզումից հետո, ոչ միայն որևէ մեկը չպատժվեց, այլև նույնիսկ պաշտպանության նախարարը հրաժարական չտվեց։

Բերենք նաև մեկ այլ պատճառ. 2022 թվականին վաստակավոր քպ-ական, ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի խոսքը՝ ցուցարարներին եռամսյա հավաքներին զորակոչելու մասին։ Ի դեպ, նույն խոսքը կրկնեցին նաև այս տարի այլ քպ-ականներ։ Այսպիսով, վարչապետ կոչեցյալի համար բանակում ծառայելը ոչ թե պատիվ է, այլ՝ պատիժ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Որպես խաղաղ պայամններում զինծառայողների մահվան դեպքերի մեկ այլ պատճառ Ավետիք Իշխանյանը համարեց այն, որ նախկինում նման դեպքերը քաղաքացիական հասարակության կողմից մեծ արձագանք էին ստանում։ Ստեղծվում էին տարբեր հարթակներ, ինչպես օրինակ «Բանակն իրականում» կառույցը։

«Որոշ  ՀԿ-ներ առաջարկում էին պաշտպանության նախարարի հրաժարականը։ Իսկ այսօր լռություն է»,-ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է գրանցվում, որ ոչ մարտական պայմաններում բանակում զինվոր է մահանում։ Մասնավորապես, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Հոկտեմբերի 6–ին` ժամը 10:00-ի սահմաններում էլ, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Խանքենդիում նախագահի բարձրացրած դրոշը կբարձրացվի Զանգեզուրում». Ջալալ Գուրբանով

Հաջորդ գրառումը

Վեճ, աղմուկ, քաշքշոց. ավագանու նիստը թեժ է անցել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Վեճ, աղմուկ, քաշքշոց. ավագանու նիստը թեժ է անցել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական