Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Խամենեին Էրդողանին «գոհունակություն հայտնեց, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարություններից մեկին.

«Հայաստանում գրեթե ուշադրություն չդարձվեց այն փաստին, որ նույն Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի արդյունքներին՝ «գոհունակություն հայտնելով, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»։

Պետք է նշել, որ Իրանի այս դիրքորոշումը նոր չէ։ Իսլամական Հանրապետությունը 2020թ. պատերազմից անմիջապես հետո բազմիցս խոսել է տարածաշրջանի պետությունների սահմանների անձեռնմխելիության մասին։ Ընդ որում, անձեռնմխելիություն ասելով, պաշտոնական Թեհրանը հասկանում է հենց այն, ինչ ասել է Այաթոլա Խամենեին Էրդողանին՝ Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ Հայաստանի։ Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է։

Բայց Թեհրանում տեղի ունեցած Ռաիսի-Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում Հայաստանին ու Հարավային Կովկասին վերաբերող առավել կարևոր խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաներին էին վերաբերում»: