Կիրակի, 26 Հուլիս, 2026

Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան

Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ:

Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ

  • ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեն ՀՀ տարածքների օկուպացիային,
  • արցախցիների բնական իրավունքները վերականգնվեն,
  • գերիներն ազատ արձակվեն։

Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության:

Արման Թաթոյան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար