Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լևոն Արոնյանը դարձավ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը դարձավ Լաս Վեգասում ընթացող  «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:

«Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,- գրել է Լևոն Արոնյանը։

Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ: