Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒԻՍ ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ. Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազի կոչը հայերին

07/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերը առաջ են տանում աշխարհը

Երեք հարցեր փոխկապակցված են ներկայիս. Հայաստանի գոյությունը վտանգված է, քանի դեռ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են Ադրբեջանի հետ, հստակություն չկա, թե 2023-ին Ցեղասպանության զոհ գնացած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինչպես է կարողանալու ապահով եւ անվտանգ վերադառնալ իր պապենական բնօրրանը, եւ 23 հայ պատանդներ դեռեւս գտնվում են Բաքվի բանտերում։

Ադրբեջանը այս տարվա նոյեմբերին հյուրընկալելու է COP 29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովը Բաքվում «COP-ը հանուն խաղաղության» քողի ներքո։ Եթե պատանդ հայերը ազատ չարձակվեն, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անտեսվի COP 29-ին մասնակցող պատվիրակությունների կողմից, նախագահ Ալիեւը հզոր պատրվակ է ձեռք բերելու առաջ տանելու համար ամբողջ Հայաստանը գրավելու իր աշխարհաքաղաքական փառասիրությունը։

Նման սցենարը ոչ միայն ժխտելու է Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը եւ պատանդ պահված հայերին  դատապարտելու է երկար տարիների բանտարկության, այլեւ անցյալի մոռացության գիրկն է մղելու հայկական մի ամբողջ համայնք եւ առավել ուժեղացնելու է վտանգը բուն Հայաստանի նկատմամբ։

Հայաստանի օրինական իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում։ Հայերը, Հայաստանում, թե սփյուռքում, եւ ինձ նման մարդիկ, որոնք անհանգստացած են եւ մտահոգ ցեղասպանություններով եւ պատերազմներով, պետք է հարգեն գործադրված ջանքերը եւ միահամուռ զորակցությամբ բարձրացնեն իրազեկությունը նշված խնդիրների վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ երկրին։

Բարեբախտաբար, դա արդեն տեղի է ունենում։ Հայերն աշխարհով մեկ սկսել են արշավ ծավալել։ Օգոստոսի 23-ին Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է Մ. Նահանգների պետքարտուղարին՝ պահանջելով Ադրբեջանում բանտարկված բոլոր հայերի ազատ արձակումը։ Նա գնահատել է Ամերիկայի գործադրած ջանքերը, բայց մտահոգություն է հայտնել, որ պրն. Բլինքենի «խոսքերը մնալու են ձայն բարբառոյ յանապատի եւ շարունակելու են անտեսվել»։

Անցյալ ամսվա ընթացքում 30-ից ավելի երկրներից հազարավոր մարդիկ, շատերը հայկական արմատներով, միավորվեցին թվային ֆորումներում եւ սոցցանցերում միեւնույն հաշթեգներով՝  #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, եւ #FreePoliticalPrisoners։ Սերժ Թանկյանի նման արվեստագետներ, հայկական եւ միջազգային կազմակերպություններ (Armenian National Committee of America, Christian Solidarity International, and the Armenian Assembly of America, LIBERTAS in France, etc) բարձրաձայնեցին միեւնույն գաղափարը։ #StopGreenwashGenocide եւ #FreeArmenianHostages գրառումները դարձան թվիթերյան (այժմ X) COP 29-ի հետ առնչվող 2 գլխավոր հաշթեգերը։ Առցանց արշավից բացի, Երեւանից Կանադա բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնք պահանջում էին ազատ արձակել Բաքվում բանտարկված հայ պատանդներին։

Այժմ եկել է ժամանակը ընդարձակելու այս շարժումը եւ խնդիրը հանձնելու աշխարհի ճակատագիրը կերտողների ուշադրությանը։ Հայերը Ալիեւի միակ զոհը չեն։ Ալիեւը վնասում է ամբողջ շրջակա միջավայրին, Ադրբեջանի քաղաքացիներին եւ եվրոպացի խորհրդարանականներին։

Վառելանյութի հանածոներով հարուստ Ադրբեջանը ներկայանում է որպես կլիմայի փոփոխման հետ առնչվող գլոբալ ջանքերի առաջնորդ երկիր։ Մինչդեռ երկրի իշխանությունը անխղճորեն ճնշում է լրագրողներին, գիտաշխատողներին եւ իր սահմաններում գտնվող ամեն մի այլախոհի։ Այդ իշխանությունները ընդամենը մի քանի օր առաջ արգելեցին Ադրբեջան մուտքը 26 երկրներից 76 եվրոպացի պատգամավոներին, որոնք  բացահայտել էին երկրի կոռումպացված լինելը։ Վերջերս Բուենոս Այրես կատարած այցելության ընթացքում հանդիպեցի պատանիների, որոնք հասկանում էին, որ նման քայլերը խորտակում են իրենց ապագան եւ վճռական էին միանալու իրենց հասակակիցների TikTok արշավին։

Հաջորդ քայլը պետք է լինի պահանջել COP 29-ի պատվիրակներից բարձրացնել իրենց ձայները վերոնշյալ հարցերի առնչությամբ, որոնց թվում նաեւ վառելանյութերի եկամուտների լվացումները կամ «սվաղելը» Ալիեւի կողմից, Լեռնային Ղարաբաղի Ցեղասպանությունը, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական համակարգի կոռումպացումը, ինչպես նաեւ Բաքվում քաղբանտարկյալների եւ հայ պատանդների հարցերը։

  Ուրախ եմ Վեհափառ Գարեգին Բ-ի եւ «Ճշմարտություն եւ Արդարություն» կենտրոնի կողմից սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալուս համար։ Դա եզակի հնարավորություն է լինելու հանդիպելու հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ միասին մշակելու համընդհանուր մի մարտավարություն։ Մինչ այդ, հայեր, եկե՛ք պահպանենք Հայաստանը եւ աշխարհը առաջնորդենք դեպի իսկապես խաղաղ COP 29-ը։

Անգլ. թարգմ.՝

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Բուենոս Այրես

Սեպտեմբեր 4, 2024 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծեծել են գիտնականներին ու ծեծկռտուքը բաժանող ոստիկանին. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն Արցախի Հանրապետության վերաբերյալ բանաձև է ընդունել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն Արցախի Հանրապետության վերաբերյալ բանաձև է ընդունել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական