Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 04:00-ին՝ ԱՄՆ-ֆրանսիական նախաձեռնության համաձայն։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ըստ Al Nahar թերթի՝ փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն իր հերթին աստիճանաբար (մինչև 60 օրվա ընթացքում) դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։

Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է հայտնել ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ, որը, ըստ նրա, կվերադարձնի կայունությունը լիբանանա-իսրայելական սահմանին։