Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լեհաստանը կցանկանար գրավել Բելառուսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ է տեսնում Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքերի մուտքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը «տապալելու» հնարավորության մասին. Ուկրաինան դա չի անի. Իսկ ո՞վ։ Արևմուտքը։ ՆԱՏՕ-ն։ Մենք սա պետք է տեսնենք, տեսնում ենք նախագահ Պուտինի հետ, որ ՆԱՏՕ-ի զորքերը արդեն կարող են բացահայտորեն ներգրավվել դրանում (ուղղակի առանց նույնիսկ թաքցնելու):  Ուղղակի միավորումներով կմտնեն,- ասել է պետության ղեկավարը։- Հիմա նրանք այնտեղ զենք են մատակարարում, վարձկաններ, նախկին զինվորականներ, որ պետք է թռչեն F-16-երով և այլն։

Սա արդեն կա: Իսկ, այ, գործողություններ ծրագրել և դրանք իրականացնել ՆԱՏՕ-ականների ձեռքով Ուկրաինայի տարածքից… Իսկ լավագույնը, որ ցանկանում են՝ այդ ստոր լեհերի՝ Լեհաստանի ղեկավարների կողմից Բելառուսը գրավելն է, և այս գիծը գրեթե մինչև Լենինգրադ երկարացնել , ինչպես արդեն եղել է:

Սա նրանց երազանքն է»,- նշել է նա, հաղորդում է Belta-ն։

Ըստ Լուկաշենկոյի, «եթե ՆԱՏՕ-ի զորքեր մտցնեն, դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմը»։

«Որովհետև այդ ժամանակ կկիրառվի և՛ մարտավարական, և՛ ռազմավարական միջուկային զենք, և պատասխանը կլինի ակնթարթային ու սարսափելի։ Նրանք էլ են սա հասկանում, մենք էլ։ Ուստի պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։