Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է. Ֆիդան

Ադրբեջանն ազատ է Լաչինի ճանապարհի վերաբերյալ  ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Դուք գիտեք, որ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։