Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե Վագիֆ Խաչատրյանը հարազատների հետ կապ հաստատած լիներ, կիմանայի. Արցախի ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյանին Բաքվում այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները։

Ադրբեջանի կողմից գերեվարված տարեց տղամարդն այժմ բուժում է ստանում Բաքվի հիվանդանոցներից մեկում. հայտնել էր ադրբեջանական կողմը։

Կիրակի օրը՝ հուլիսի 30-ին, հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները կարողացել են այցելել նրան։ Նրանք պարզել են, թե ինչ վիճակում է այժմ 68-ամյա բանտարկյալը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ ասվում էր. «Վագիֆ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար»։

 Կարմիր խաչի ներկայացուցիչները, սակայն, չեն կարողացել պարզել՝ արդյոք Վագիֆ Խաչատրյանը կարողացել է կապ հաստատել իր հարազատներից որեւէ մեկի հետ։

«Իմ տեղեկություններով՝ Վագիֆ Խաչատրյանին Բաքվի հիվանդանոցում այցելել են Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Չգիտեմ՝ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Կարծում եմ՝ եթե կապ լիներ, կիմանայի այդ մասին», – «Sputnik Արմենիային» ասել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։