Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՊԱՇՏՊԱՆՄԱՆ

04/11/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր Խօսքը

2020 թուականի պատերազմը, ընդմէջ Հայաստանի եւ հարեւան Ատրպէյճանի, ծանր ու պատմակշիռ հարուած մըն էր մեր հայրենիքի ճակատագրին վրայ. որքան վհատեցուցիչ հանգամանքներ էին մարդկային եւ հողային կորուստները, նույնքան նուաստացուցիչ էին յուսալքութիւնն ու անտիրութիւնը՝ միջազգային հասարակութեան անտարբերութեան եւ լռութեան պատճառաւ:

Պատերազմին յաջորդող յետագայ զարգացումները, շրջանային եւ համաշխարհային ոյժերու քաղաքականութեանց տեղաշարժերը նոր ազդակներ ստեղծեցին որ Հայաստանի դիւանագիտութիւնը կարենար յենարաններ գտնել:

2020ի Սեպտեմբեր 13ին կայացած Ատրպէյճանի նոր յարձակումը, եւ հողային գրաւումները Ջերմուկի, Սօթքի, Վարդենիսի եւ սահմանային այլ շրջաններուն մէջ բոլոր նախանշանները կը պարունակէին նոր եւ ամբողջական պատերազմի մը, որոնք չհասան իրենց նպատակին՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու, Ֆրանսայի եւ Եւրոպական Միութեան վճռական ազդարարութեանց, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դրական կեցուածքին պատճառաւ:

Հայաստան ռազմական դաշնակիցն է Ռուսաստանի Դաշնութեան, անդամ է Հաւաքական Անվտանգութեան Պաշտպանութեան Կազմակերպութեան (ՀԱՊԿ), որոնք սահմանուած էին դաշնագրային պայմանաւորուածութեան բերումով օգնութեան հասնիլ եւ պաշտպանել Հայաստանի հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու հողային ամբողջականութիւնը:

 Հայաստանի իշխանութիւնները պիտի կրնային հասկացողութեամբ մօտենալ եւ այդ պարտազանցութիւնը արդարացուած նկատել՝ նկատի ունենալով Ռուսաստանի ամբողջական ընդգրկումը Ուքրանիոյ պատերազմին՝ եթէ ՀԱՊԿի դաշնակից պետութիւնները չփութացին շնորհաւորել այդ միեւնոյն կազմակերպութեան սկզբունքային թշնամի Ատրպէյճանը, իսկ դաշնակից Պելառուսի պարագային ապօրինի զինումը Ատրպէյճանին:

Միջազգային հանրութեան կարեկիր վերաբերումը Հայաստանի հանդէպ ազդակ մը հանդիսացաւ Հայաստանի իշխանութեան ինքնուրոյն քաղաքականութեան մը որդեգրումին:  Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանի ուղիղ պահանջը իր ռուս պաշտօնակից Սերկէյ Լաւրովէն, Ասթանայի վերջին ժողովին, ինչպէս նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի համարատուութեան պահանջը, Հոկտեմբեր 31ի Սոչիի եռակողմ գագաթաժողովի ընթացքին, նախագահ Վլատիմիր Փութինէն՝ ինչ կը վերաբերի Նոյեմբեր 9ի յայտարարութեան ամբողջական գործադրութեան (ռազմագերիներու վերադարձ, Հայաստանի գրաւեալ շրջաններու պարպում եւ յարձակումներու սանձում), երեւոյթներ են որոնք կը պարզեն Հայաստանի ինքնուրոյն քաղաքականութեան հետապնդումը:

 Հայաստան բազմաթիւ համաձայնագրերով եւ պատմական դարաւոր կապերով միացած է Ռուսաստանին եւ անխոհեմ եւ վնասակար պիտի ըլլար այդ դաշնակցի այս դժուարին օրերուն խզել պայմանագրային – ռազմական եւ տնտեսական – կապերը Ռուսաստանի հետ:  Սակայն ՀԱՊԿի դաշնակիցներուն անկարողութիւնը՝ այդ կառոյցի պարտաւորութիւնները իրականացնելու եւ աւելին, անոնցմէ ոմանց թշնամական վերաբերումը Հայաստանի նկատմամբ՝ պատճառներ են որ Հայաստանի իշխանութիւնները որոշեն հրաժարիլ ՀԱՊԿի անդամակցութենէն:

 Հայաստանի անդամակցութիւնը այդ կառոյցին ցարդ չէ արդարացուած, հակառակ որ Հայաստան լիովին իրագործած է իր անդամական պարտականութիւնը՝ երբ կոչուեցաւ զինոյժ տրամադրելու դաշնակից Ղազախստանի քաղաքական անկայունութիւնը զսպելու ընթացիկ տարուան սկիզբին:

  Հայաստանի անդամակցութիւնը ՀԱՊԿին ոչ միայն չէ արդարացուած դաշնակից անդամներու պարտազանցութեան պատճառաւ, այլ այդ անդամակցութիւնը քաղաքական եւ օրինական արգելքներ դրած է որպէսզի Հայաստան դաշնակիցներ փնտրէ այլուր, բայց մանաւանդ կարենայ ինքնապաշտպանութեան զէնքեր ապահովել միջազգային շուկաներուն վրայ:

 Այսօրուան գերագոյն նպատակը Հայաստանի գոյութենական վտանգներուն դէմ պաշտպանուիլն է, եւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի իշխանութիւնները պէտք է ըմբռնողութեամբ մօտենան Հայաստանի քաղաքական այս նոր կողմնորոշման:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Պոստոն, Նոյեմբեր 3, 2022


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել

Հաջորդ գրառումը

Թեման շատ ավելի լուրջ է, քան ներկուսակցական կեղծումները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025
Նորություններ

Ով հանձնեց Ղարաբաղը, կհանձնի … և ամբողջ Հայաստանը. Արթուր Խաչիկյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Թեման շատ ավելի լուրջ է, քան ներկուսակցական կեղծումները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր...

ԿարդալDetails

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025

Ով հանձնեց Ղարաբաղը, կհանձնի … և ամբողջ Հայաստանը. Արթուր Խաչիկյան

23/10/2025

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի, երեք ամիս ժամկետով

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական