Ռուսական «Аэрофлот» ընկերությունն իր գործեության ամբողջ պատմության մեջ առաջին անգամ տեխզննման նպատակներով ինքնաթիռն Իրան է ուղարկել. ռուսական РБК լրատվականն է գրում՝ հղում անելով ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրներին։
«Նախորդ շաբաթ Airbus A330-300 ինքանթիռը (գրանցման համարը՝ RA-73700) Թեհրան է թռել՝ տեխզննում անցնելու։ Օդանավը «հետազոտությունն» իրանական խոշորագույն փոխադրող ընկերությունում է անցել՝ «Mahan Air»-ում»,- գրել է լրատվականը։
РБК-ի փոխանցմամբ՝ օդանավերի տեխզննումն Իրանում կազմակերպելը կապված է Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ։ Ռուսական ավիաընկերությունները, որոնց իքնաթիռները դրսում տեխզննում անցնելու անհրաժեշտություն ունեն, «սանկցիաների» պատճառով եվրոպական երկրներ թռչել չեն կարողանում, հետևաբար այժմ ստիպված դա Թեհրանում են արել։
Ս․Վ․