Իրենց ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Մատաղիսում ադրբեջանցիներն արդեն գործարկել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսային երթուղի. քաղաքագետ
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքում գրել է.
«Իրենց ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Մատաղիսում ադրբեջանցիներն արդեն գործարկել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսային երթուղի, իսկ ՀՀ կապիտուլյացիոն և «թավշյա օկուպացիոն» իշխանությունները՝ հանձին պարագլխի, առաջիկա 1.5 ամսում շարունակելու են ջուր ծեծել նախընթաց 3 տարիներին իրենց գցած ասֆալտակաշառքի մասին։
Ինչ չափի որ երազանքներդ եղան, այդ չափի էլ ապագայում աշխարհդ է լինելու։ Ով ինչ երազում, դա էլ ստանում է»։
