Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից.Արման Թաթոյան

28/07/2021
- Նորություններ, Տեղական

Մեր իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր: Ցավոք, այս պրակտիկան այդպես էլ չվերացավ:

Մեր այցերն ու բողոքներն են արձանագրել կոնկրետ դեպքեր, երբ մարդուն ազատությունից զրկում են (առավել հաճախ՝ բերման ենթարկելը կամ ձերբակալելը), դրանից հետո նոր սկսում են որոշել վարույթը պետք է լինի վարչական իրավախախտման, թե քրեական:

Ընդ որում, այս իրավիճակներում, երբ, օրինակ, բերման ենթարկվածը կամ ձերբակալվածն ինքը փորձում է հետաքրքրվել` ինչի՞ համար է զրկվել ազատությունից կամ իր նկատմամբ վարույթը լինելու է վարչական, թե քրեական, որպես կանոն, ստանում է պատասխան, որ դեռ պարզ չէ ու երբ կորոշվի, այդ ժամանակ էլ կասեն կամ ինքը կիմանա, երբ քննիչը կամ դատախազը որոշեն: Էլ չասենք, որ փաստաբաններն են անգամ դժվարությունով պարզում:

Նշվածների մեջ առավել շատ են այն դեպքերը, երբ մարդն ազատությունից զրկվում է` ասենք, բերման է ենթարկվում, բայց իրավապահ մարմնի բերման ենթարկող աշխատակիցն ինքը չգիտի կոնկրետ ինչի արարքի համար է ազատությունից զրկում մարդուն: Այս դեպքերում առավել վատն էլ այն դեպքերն են, երբ, օրինակ, Ոստիկանության բաժնում են որոշում, թե ինչ նկարագրություն տան արարքին կամ ինչպես ներկայացնեն բերման ենթարկելու հանգամանքները ու այն էլ դա անում է այն ծառայողը, ով չի էլ մասնակցել բերման ենթարկելու պրոցեսին:

Իրականում, ոչ թե պետք է մարդուն ազատությունից զրկել և նոր հետո որոնել հիմքեր կամ ապացույցներ ու առավել ևս որոշել վարչական է վարույթը, թե քրեական, այլ իրականում անհրաժեշտ է հավաստել հակառակը՝ սկզբում պետք է լինեն հիմքերը կամ ապացույցները և դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի քննարկել մարդուն ազատությունից զրկելու, ասենք, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հարցերը:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Նախորդ գրառումը

«Անդրանիկի արձանի մոտ». Հովհաննես Շիրազ

Հաջորդ գրառումը

Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է. Կիլիկիո կաթողիկոսարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026
Նորություններ

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026
Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւր կորավ 88-ի էս սերունդը

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական