Իրանում մահապատժի են ենթարկել ԻԻՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիին, որը պաշտոնավարել է 1990-2000-ական թվականներին՝ լինելով Ալի Շամխանիի նախարարության շրջանում փոխնախարար:
Նա մեղադրվել է լրտեսության մեջ՝ հօգուտ Մեծ Բրիտանիայի:
Պաշտոնավարումից հետո ստացել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին նախազգուշացրել է Իրանի կառավարությանը, որ երկրի իշխանությունները «պատասխանատվության կենթարկվեն» Իրանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալիռեզա Աքբարիի մահապատժի համար, որը Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն ուներ: Քլևերլին նրա մահապատիժը բնութագրել է «վախկոտ և ամոթալի արարք»։








