Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարող են զարգացնել համագործակցությունը՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա

 Օգոստոսի 18-ին ժամանելով Երևան՝ երեկոյան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  հայ իրանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարող են հետագայում զարգացնել համագործակցությունը՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։

«Վստահ եմ, որ ձեր հրաշալի և բարեկամական հայացքները կարող են  նպաստել հարաբերությունների ընդլայնմանը, որպեսզի միասին կարողանանք ավելի շատ խաղաղություն, անդորր, կայունություն, բարեկամություն և առաջընթաց բերել մեր երկու ժողովուրդներին», – ասել է նախագահը։

Փեզեշքյանը իր այցի հիմնական նպատակներից մեկը անվանել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը, ինչպես նաև մասնավոր հատվածի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Նա նաև հավելել է. «Այս ուղևորության ընթացքում մենք կձգտենք արագացնել նախկինում ձեռք բերված երկկողմ համաձայնագրերի իրականացումը»։