Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թրամփի հայտարարությունների հիմնական կետերը

Սպիտակ տանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփի հայտարարությունների հիմնական կետերը.

▪️Պուտինի հետ հանդիպումը լավն էր, կա արդյունքի հասնելու հնարավորություն։

▪️Թրամփն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգի Պուտինին։

▪️Ռուսաստանը պայմաններ ուներ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության անընդունելիության վերաբերյալ «նախագահ Պուտինից շատ առաջ»։

▪️Թրամփը վստահություն հայտնեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպման հնարավորության վերաբերյալ։

▪️Թրամփն ասել է, որ վստահ է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկության մեջ։

▪️Մինչև օրվա վերջ ԱՄՆ նախագահը անպայման կասի Ուկրաինայում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորության մասին։

▪️Ուկրաինայում կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։

▪️Ուկրաինայում հրադադարի ռեժիմն այլևս պարտադիր չէ։

▪️Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի շուրջ կարելի է համաձայնության գալ նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։

▪️Եվրոպան պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, Միացյալ Նահանգները կօգնի այս հարցում, ասել է Թրամփը՝ չնշելով այդ աջակցության ձևը։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին պատրաստ կլինի «տարածքների փոխանակման վերաբերյալ իրատեսական քննարկման» Թրամփի և ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Fox News-ը։

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ եթե Զելենսկին չհամաձայնի Ռուսաստանի առաջարկի հետ, ուրեմն  կներկայացնի հակաառաջարկ։