ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիոն այս մասին ասել է լրագրողներին տված հայտարարության մեջ։
«Սա կարգավորվում է օրենքով։ Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի թույլատրված չէ պահանջել տուրքեր կամ որևէ տեսակի վճար միջազգային ջրային ուղիով անցնելու համար։ Սա նախատեսված է գործող միջազգային իրավունքով», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ այս կանոնը վերաբերում է աշխարհի բոլոր միջազգային ջրային ուղիներին, և Վաշինգտոնը ակնկալում է, որ նույն մոտեցումը կկիրառվի նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Հետևաբար, չեմ կարծում, որ որևէ մեկին համոզելու կարիք կա։ Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները կաջակցեն մեր դիրքորոշմանը», – հավելել է Ռուբիոն։








