Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրանը չեղարկել է 28 երկրի վիզային ռեժիմը

Փետրվարի 4-ից Իրանը միակողմանիորեն չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Քաթարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ. IRNA-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Ալիռեզա Բիգդելին։

Զբոսաշրջության նպատակով Իրան մեկնող այս 28 երկրների քաղաքացիները 2024 թվականի փետրվարի 4-ից վիզայի կարիք չեն ունենա։ Հնդկաստանի քաղաքացիների համար վիզա չի պահանջվի միայն օդային ճանապարհով սահմանը հատելու դեպքում։