Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի տարբերություն իշխանականների՝ Կարեն Մկրտչյանի սիրտը ցավում է Հայրենիքի ամեն մի բեկորի համար, դրա համար էլ իրեն թույլ է տալիս իրերը կոչել իրենց անուններով. Գեղամ Մանուկյան

03/04/2023
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալեն Սիմոնյանը ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք չուներ թքելու կանադահայ Կարեն Մկրտչյանի վրա։ Իսկ թիկնազորը, որն այսօր Ալեն Սիմոնյանի սափրագլուխ «առխաննիկներն» են, վաղը կարող է մեկ ուրիշինը լինել։ Այնինչ նրանք նույն Կարեն Մկրտչյանի աշխատավարձի, պետությանը վճարված հարկերի հաշվին են աշխատավարձ ստանում, և ոչ թե նրանց Ալեն Սիմոնյանն է անձնապես վճարում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ կասկադում տեղի ունեցած հայտնի միջադեպին։

Երբ ընդդիմադիր պատգամավորին տեղեկացրեցինք, որ մեզ հետ զրույցում իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով նույն միջադեպին, տարակուսանք էր հայտնել  թե «Հայաստանի Հանրապետությանը հարկեր չվճարած, ՀՀ քաղաքացիների ընտրությունը չհարգող, ՀՀ բանակում չծառայած կամ դրան համարժեք ծառայություն չմատուցած և Հայաստանի Հանրապետությունում երեխաներ չմեծացնող Կանադայի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի ԱԺ նախագահին որակումներ տալ», Մանուկյանն ասաց.

«Գևորգ Պապոյանենք թող իրենց մանկուրտ կոլեգաների մասին խոսեն. Կարեն Մկրտչյանը բազմազավակ ընտանիքի հայր է, ամբողջ ընտանիքով տարիներ առաջ Կանադայից տեղափոխվել և հաստատվել է Հայաստանում»։

Հարցին՝ Մկրտչանն իսկապե՞ս ՀՀ քաղաքացիություն չունի, ինչպես պնդում է Գևորգ Պապոյանը, ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ինքը դա չի կարող ասել, միայն կարող է ասել, որ նա հայ մարդ է։

«Կարեն Մկրտչյանը հայ մարդ է, որ ապրում է Հարենիքում, Հայրենիքի կյանքով, Հայրենիքի հոգսով, և նրա սիրտը, ի տարբերություն իշխանականների, ցավում է Հայրենիքի ամեն մի բեկորի համար։ Դրա համար էլ նա իրեն թույլ է տալիս իրերը կոչել իրենց անուններով։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի արարքին, իրավապահները պարտավոր են անդրադառնալ դրան։ Բացի այդ՝ երբ Ալենը հասկանում է, թե հանրային ինչ ընդվզում կա, փորձում է սլաքներն այլ կողմեր ուղղել՝ շրջանառության մեջ դնելով Նիկոլ Փաշինյանի որդու վրա հարձակման փաստը, որի մասին, սակայն, ոստիկանություն ասում է, որ ահազանգ չի ստացել։

Իրավապահները պարտավոր են Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել և քննություն տանել։ Թող պարզվի, թե ինչ է եղել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Կասկադում. խորհրդարանի նախագահը թիկնապահներին կարգադրել է բռնել իրեն «դավաճան» անվանած հայրենադարձ Կարեն Մկրտչյանին, ինչից հետո մոտեցել է վերջինիս, հայհոյանք հնչեցրել և թքել է նրա վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Հաջորդ գրառումը

Վախկոտ իշխանությունը ձեզ չի կարող խաղաղություն բերել, հասկացե՛ք. Բագրատյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Վախկոտ իշխանությունը ձեզ չի կարող խաղաղություն բերել, հասկացե՛ք. Բագրատյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական