Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի մի խումբ գիտնականներ, լրագրողներ եւ ակտիվիստներ նամակ են հղել Իսրայելի արտաքին գործերի նոր նախարարին՝ խնդրելով օգնել կանխելու հումանիտար աղետն Արցախում

16/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

15 հունվարի, 2023


Իսրայել պետության արտաքին գործերի նախարար
Նորին գերազանցություն պ. Էլի Քոհենին

Հայցում ենք Ձեր աջակցությունը՝ հումանիտար ծանր ճգնաժամը եւ կյանքի համար
սպառնալիքը կանխելու համար

Ձերդ գերազանցություն,

Նախ ընդունե՛ք մեր ջերմ շնորհավորանքը՝ Իսրայել պետությունը եւ այլ
պետությունների հետ հարաբերություններում նրա բարոյական եւ քաղաքական դերը
ներկայացնելու կարեւոր ու մարտահրավերներով լի պաշտոնին Ձեր նշանակման
առթիվ։
Մենք տարբեր բնագավառներ ներկայացնող գիտնականներ ու արվեստագետներ ենք,
որոնց գործունեությունն այլեւայլ ուղիներով առնչվում է Հարավային Կովկասի
իրավիճակին, նրա պատմությանն ու մշակույթին։ Գրում ենք Ձեզ՝ խնդրելով դիմել
Իսրայելի բարեկամ երկու պետության՝ Ադրբեջանին ու Ռուսաստանին, որոնք ի զորու
են կանխելու հումանիտար ծանր ճգնաժամը։ Այն ամեն րոպե կարող է մարդկային
տառապանք եւ կյանք արժենալ։

Մեկ ամսից ավելի է՝ սկսած 2022 թ. դեկտեմբերի 12-ից, ադրբեջանցի
ակտիվիստիները փակել են Հայաստանը եւ հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը
(հայ բնակչության համար՝ Արցախը) իրար կապող միակ ճանապարհը։ Այդ
շարունակական շրջափակման հետեւանքով ոչ միայն կենսական նշանակության
ապրանքները չեն հասնում Լեռնային Ղարաբաղ, այլեւ նրա հազարավոր բնակիչներ
զրկվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան եւ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ
գնալու հնարավորությունից։ Անկլավի բնակիչներն ամեն օր հիմնական պարենի,
դեղորայքի եւ լույսի ու ձմռան ցուրտ եղանակին անհրաժեշտ ջեռուցման համար
էներգիայի պակաս են զգում։ Իրավիճակը վտանգավոր է, այն սպառնում է Արցախի
120,000 բնակիչների կյանքին։

Ճանապարհը՝ այսպես կոչված «Լաչինի միջանցքը» փակելը հակասում է 2020 թ.
նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ
կնքված հրադադարի պայմանագրին։ Ըստ այդ պայմանագրի՝ Լաչինի միջանցքը
մնում էր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող միակ ճանապարհը։
Հուսով ենք, որ Դուք՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարը, Ադրբեջանում եւ
Ռուսաստանում Ձեր գործընկերների հետ կապերի միջոցով կարող եք օգնել
խուսափելու հումանիտար այս ծանր ճգնաժամից։ Ուստի եւ խնդրում ենք Ձեզ
հնարավորինս արագ կապվել նրանց հետ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը
վերացնելու ուղղությամբ աշխատանք ձեռնարկելու համար։

Անկեղծորեն Ձեր՝

Յակով Ախիմեիր, լրագրող

Օրա Ախիմեիր, գրող
Պրոֆ. Ռոյվեն Ամիտայ, Իսլամական եւ Միջին Արեւելքի ուսումնասիրություններ,
Եբրայական համալսարան
Իրինա Բադալյան, ճարտարապետ
Դան Բիրոն, լրագրող
Յոավ ԼԷֆֆ, հայոց պատմության դասախոս, Եբրայական համալսարան
Յիսկա Հարանի, դասախոս, քրիստոնեության մասնագետ
Իլիա Մազիա, երաժիշտ
Պրոֆ. Դոննա Շալեւ, դասական բանասիրություն, Եբրայական համալսարան
Պատվավոր պրոֆ. Մայքլ Է. Սթոուն, հայագետ եւ համեմատական կրոնագիտության մասնագետ, Եբրայական համալսարան
Դոկտոր Օդեդ Շտայնբերգ, Միջազգային հարաբերություններ եւ եվրոպական ուսումնասիրություններ, Եբրայական համալսարան
Պատվավոր պրոֆ. Իսրաէլ Չառնի, Եբրայական համալսարան, Երուսաղեմի
Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն եւ Ցեղասպանության հանրագիտարանի խմբագիր
Սառի Ռազ-Բիրոն, լրագրող
Պատվավոր պրոֆ. Էլիհու Ռիխտեր, Եբրայական համալսարանի Հանրային առողջության դպրոց
Րաբբի Դավիդ Ռոզեն, էկումենիկ հարցեր
Յարոն Վայս, Կովկասյան երկրների մասնագետ
Պատվավոր պրոֆ. Յաիր Օրոն, պատմաբան

Րաբբի Ավիդան Ֆրիդման, գործադիր տնօրեն, Յանշուֆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

150 միլիոն դոլար իմ հողի վրա աշխատում է, ինձ տալիս է 1500 դոլար

Հաջորդ գրառումը

Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի․ 168․am

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի․ 168․am

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական